Տեղի ունեցածից հետո շփոթության մեջ էի․․․Ես բավականին հաճելի,լավ ու հավասարակշռված մարդ եմ։ Միշտ փորձում եմ լավ հարաբերություններ պահպանել և չվիճել։ Հնարավորության դեպքում միշտ օգնում եմ։Այսօր մեր տուն էր եկել հարևանուհիս, որ մի քիչ ձեթ խնդրի։ Մենք մի կես ժամ նստեցինք, խոսեցինք։ Դե էլ ինչպես առանց դրա։ Ինչպես և բոլոր կանայք, մենք էլ ենք սիրում այդ գործը։
Նրա գնալուց հետո սկսեցի զբաղվել տան գործերով։Երբ մաքրում էի կոշիկների դարակը,նկատեցի պայուսակս։ Հանկարծ տեսա, որ դրա մեջ ինչ-որ տարօրինակ բան կա։ Շատ լարվեցի․ պայուսակիս մեջ անհասկանալի խո-տով փոքր տոպրակ կար։Ես վստահ էի, որ այն թողել է հարևանուհիս և դա մտադրված է արել։

Ինձ հավաքեցի և որոշեցի բացել տոպրակը։ Հոտ քաշեցի․ նման էր կանաչ թեյի։Վերցրեցի այն ու վազեցի «հան-ցագործ» հարևանուհուս տուն։ Ես այնպես էի գոռում ու բարկանում, քիչ էր մնում ձայնս կտրվեր։Հարևանուհիս սկսեց բացատրել, որ դա սովորական խոտաբույս է, որն օգնում է ազատվել հազից։ Այն իրեն տվել էր քույրը, հա-վաքել է իր հողամասից։
Հարևանուհիս պատմեց, որ երբ եկել էր մեր տուն՝ ձեթ ուզելու, պատահաբար է մոռա-ցել։ Խոտաբույսը ոչ թե ինձ համար էր նախատեսված, այլ իր։Ես մի կերպ հանգստացա ու եկա տուն, բայց տեղի ունեցածից հետո որո-շեցի, որ այլևս չեմ շփվի նրա հետ։ Նյարդերս ավելի թանկ են։
