Հարևանուհուս պատմածից հետո որդուս անունն անգամ լսել չեմ ուզում․ Հարսիցս ամեն ինչ սպասում էի, բայց հարազատ որդիս․․․

-Զարմանալի է, ու քանի՞ տարի չեք հանդիպել,- հարցնում եմ հարևանուհուս, իսկ սիրտս սկսում է ուժեղ բաբա-խել։

-Արդեն վեցերորդ տարին է։ Ամուսնացել է շատ գեղեցիկ աղջկա հետ։ Սկզբում ամեն ինչ լավ էր։ Զանգում էի շաբաթական մի քանի անգամ, իսկ որդիս միշտ զբաղված էր, միշտ շտապում էր։ Հետո որդուս ծնդյան օրն էր։ Ես տորթ գնեցի, նվեր ու գնացի նրանց տուն հյուր։ Եվ․․․- հարևանուհիս կտրուկ լռեց ու կախեց գլուխը։

-Եվ․․․

-Դե, առանձնապես ոչինչ։ Պարզապես հարսս ակնարկեց, որ անկոչ հյուրն ավելի վատ է, քան կովկասյան թա-թարը։ Ես նայեցի որդուս, իսկ նա նույնիսկ գլուխը չշարժեց։ Այդ օրը ես տորթը դրեցի միջանցքում ու հեռացա։ Այդ պահից ի վեր մենք չենք շփվել։

-Որդիդ ոչ մի անգամ չի զանգե՞լ,- ես դեռ չէի կարողանում մարսել լսածս։

-Չէ, ոչ մի անգամ։ Չնայած չէ, ստում եմ։ Երբ վաճառում էի մեր 3 սենյականոց բնակարանը, որտեղ ես որդիս էինք համասեփականատեր, զանգեցի ու կանչեցի նրան։ Իսկ երբ նա հարցրեց, թե ինչպես եմ, խնդրեցի ձևա-կանություն չանել, եթե 2 տարի չի հետաքրքրվել ինձանով, ուրեմն դա այնքան էլ կարևոր չէ։ Վաճառեցինք տունը, տվեցի գումարի կեսը նրան ու միմյանց հրաժետ տվեցինք։

-Իսկ ինչպե՞ս եք հիմա ապրում։

-Բոլորից լավ։ Առանց ամուսնու եմ մնացել, երբ տղաս դեռ 10 տարեկան էր։ Ողջ կյանքս զոհաբերել եմ հանուն նրա բարեկեցության։ Ինձ վրա խաչ էի քաշել։ Ջանք չէի խնայում, որ նրա համար լավ լինի։ Եթե անկեղծ, այս ամենը չափազանց ցավալի է։ Բայց ես դիմանում եմ։

-Եվ տունը վաճառելուց հետո էլ չեք շփվե՞լ։

-Նա մի երկու անգամ զանգեց։ Հարցնում էր, ինչ եմ անում, ուր եմ։ Իսկ ես պատասխանում էի, որ ժամանակ չունեմ։ Բայց իսկապես չունեմ։ Հիմա, ինչպես տեսնում ես, ապրում եմ 1 սենյականոցում՝ նորակառույց շենքում։ Վերջապես կատարվեց երազանքս։ Այս թաղամսում ապրելու մասին վաղուց էի երազում։ Շնիկիս հետ եմ զբաղ-վում, որդիս կենդանիներից ալերգիա ուներ, հանուն նրա զրկել էի ինձ այս շքեղությունից։

Ունեմ շատ ընկերներ ու ծանոթներ, ում հետ կարող եմ զրուցել ու զբոսնել։ Իսկ ահա որդիս․․․ մի կես տարի առաջ նրան կնոջ հետ միասին տեսա սուպերմարկետում․․․ կինը հղի էր, երևում էր, որ վերջին ամիսներն են։ Երևի արդեն ծնվել է երեխան․․․

—Չեք ուզում իմանալ՝ թոռ թե թոռնուհի եք ունեցել։

-Ուզում եմ, ոնց չեմ ուզում, իհարկե հետաքրքիր է։ Բայց հո չեմ կարող նրանց հետևից ընկնել, եթե այդ մարդկանց կյանքում տեղ չունեմ․․․

Շատ խղճացի այդ կնոջը, ցավալի է, որ նման դեպքեր լինում են իրականում․․․

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS