Հարևանուհուս տունը միշտ անթերի մաքրություն է տիրում, բայց ես նրան պետք է ամոթանք տամ․․․Միայն վերջերս իմացա, թե նրան ինչպես է հաջողվում դա

Հարևանուհուս տունը միշտ անթերի մաքրություն է տիրում, բայց ես նրան պետք է ամոթանք տամ․․․Միայն վերջերս իմացա, թե նը-
րան ինչպես է հաջողվում դա։Հարևանուհիս միշտ գլուխ է գովում՝ ասելով, որ իր տանը անթերի մաքրություն է: Ամեն ինչ փայլում է.
չկա փոշու հատիկ, ավելորդ իր: Կարծես ոչ թե տուն լինի, այլ ֆոտոշոփ արած լուսանկար: Իհարկե, չի լինի նորաձև համարել, բայց
դե մաքրության հարցում ոչ մի թերություն չկա:

Ես զարմանում եմ՝ տեսնելով նման կանանց: Աշխատում է, երկու տղա ունի՝ 8 և 9 տարեկան, ամուսին… Ուղղակի չէի հասկանում,
թե ինչպես կարելի է հասցնել ամեն ինչ:Անկախ իմ կամքից՝ ինքս ինձ նրա հետ էի համեմատում: Ես էլ եմ աշխատում, երկու երեխա
ունեմ, մի քիչ փոքր են՝ 4 ու 6 տարեկան, բայց դե, տարբերությունը շատ մեծ չէ: Բայց որքան էլ որ ջանամ, միևնույնն է, տունս երբեք
չի փայլում:Մի անկյունում լինում են լեգոյի մասնիկներ, մի տեղ՝ ծածկոցներից սարքած տնակ, մի աթոռին ամուսնուս թողած սրբիչը,
լվացարանի մեջ՝ 1-2 հատ կեղտոտ բաժակ:

Իհարկե, տանը մաքրություն անում եմ, բայց կես ժամից ամեն ինչ նույնն է դառնում: Ու դրա համար էլ էլեկտրական մաքրիչ աշխա-
տելու փոխարեն՝ զբաղվում եմ սիրելի գործով. գիրք եմ կարդում, գործում եմ, երեխաներիս հետ եմ զբոսնում:Բայց իմ հարևանուհին
հրաշք կին էր թվում, իսկ ես նրա ֆոնին՝ խոզուկ…Ու ահա միայն վերջերս հասկացա, թե նա ինչպես է կարողանում տունը այդքան
լավ վիճակում պահել:

Բանն այն է, որ տուն ոչ ոք չի մտնում իրենից առաջ: Տղաները դպրոցից հետո սպասում են բակում, աստիճանների մոտ կամ ընկեր-
ների տանը, մինչ մայրը կվերադառնա աշխատանքից: Հետո նրանք սնվում են, ինչից հետո մինչ քնելու ժամը նորից գնում են դուրս.
կապ չունի, որ հոգնած են, դասեր ունեն, ուղղակի տանն են ուզում մնալ:

—Աչքիս չերևաք… Գնացեք, խաղացեք դրսում: Շուտ, շուտ գնացեք…

Պարզվեց, որ տղաները դպրոցում շատ վատ են սովորում, բայց մորը դա չի հետաքրքրում: Կարևորն այն է, որ նրա տան ամեն մի
անկյունը փայլում է:Ում մտքով կանցներ, որ անթերի մաքրության հետևում թաքնված են ընտանիքի անդամների միայնությունն ու
անպետք լինելու զգացումները…Ավելի լավ է քիչ թափթփված տան մեջ ապրեմ, բայց լսեմ երեխաներիս անհոգ ծիծաղն ու գոռոցնե-
րը, հանգիստ խղճով սուրճ ու թեյ խմենք, իսկ եթե շատ հոգնած եմ՝ բաժակները առավոտյան լվանամ, թող երեխաներս տաք տան
մեջ խաղան, ու թող մի բան էլ կոտրեն կամ կեղտոտեն…

Ու թող ոչ ոք ինձ չհամոզի, որ սխալ եմ…

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS