Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի և Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն ամուսնացավ:
Թվիթերի իր միկոբլոգում Մխիթարյանը լուսանկար է տեղադրել կնոջ՝ Բեթի Վարդանյանի հետ պսակադրության արարողությունից և գրել.
«Ամուսնացիր և մնա ինձ հետ ընդմիշտ»: Պսակադրության արարողությունը տեղի է ունեցել Վենետիկում՝ հայկական Սուրբ Ղազար կղզում:
Մխիթարյանի ընտրյալը հայազգի գործարար Կարեն Վարդանյանի դուստրն է՝ Բեթի Վարդանյանը: