Ադրբեջանական ԶԼՄ-ները անդրադարձել են Ռոբերտ Քոչարյանի երեկվա հնչեցրած հայտարարություններին

Ադրբեջանական լրատվամիջոցներն անդրադարձել են հունվարի 27-ի՝ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցին:

«Ռազմավարական դաշնակցից Հայաստանը վերածվել է Ռուսաստանի պրոտեկտորատի»,- այս մասին ասել է Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը, մեջբերում է ադրբեջանական լրատվամիջոցը։

Հոդվածում նշվում է Քոչարյանի այն խոսքը, որ «հայկական բանակը 90-ականներին տարածաշրջանում ամե-նամարտունակն էր, և Երևանը Մոսկվայի ռազմավարական դաշնակիցն էր։ Հիմա այնքան ենք թուլացել, որ ցանկացած հարևան պետություն կարող է գրավել մեր երկիրը»։

Նշվում է նաև, որ Քոչարյանը սխալ է համարում այն հանգամանքը, որ երկրի ղեկավարություն չի բացահայտում բանակի կորուստների թվերը։ Դա հանրությունից թաքցնելը Ռ. Քոչարյանը համարում է ծաղրուծանակ հասա-րակության նկատմամբ։ «Մեր կորուստների մասին բոլորից լավ գիտեն Թուրքիան և Ադրբեջանը։ Նրանց վա-ղուց է դա հայտնի։ Ինձ համար անհասկանալի է իշխանությունների մոտիվացիան»,- մեջբերել են նրա խոսքը։

Մեկ այլ լրատվամիջոց փոխանցել է Քոչարյանի՝ առաջիկա ընտրություններին մասնակցելու հայտարարութ-յունը․ «Մասնակցելու ենք և կրելու»,- ընդգծվել է Քոչարյանի խոսքը։

Աղբյուր

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS