«Ադրբեջանի բանակը կազմալուծված է». Կարեն Հովհաննիսյան

Ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ադրբեջանի բանակը կազմա-լուծված է, ավելի ճիշտ թուրքադրբեջանաահաբեկչական բանակի հետևակը կազմալուծված է։ Բաքվից բերված 4-րդ կորպուսը, որն արդեն մոտ յոթ օր է ինչ ծեծ է ուտում, ամբողջությամբ կազմալուծվել է։

Իրադարձությունների, փաստերի համադրումով հասկանալի է դառնում, թե ինչ մասշտաբների մարդկային կո-րուստ ունի այս ահաբեկչական տանդեմը։ Պատերազմի սկզբի օրերին, եթե հետևակի դիվերսիոն հարձակում-ներում ներգրավված էին 100-150 հոգի, ովքեր նաև ունեին գրեթե ժամանակակից զինվորական հանդերձանք, տեսքներից երևում էր, որ անցել են որոշակի պարապմունք և որոշակի պատրաստվածություն ունեն, ապա այ-սօր բոլորովին այլ պատկեր է։ 10-15 հոգանոց, ահաբեկիչներին հատուկ հանդերձանքով (կիսատ-պռատ զինվո-րական հագուստ, գործողությունների ոչ ներդաշնակցություն և այլն), փաստում են, որ այն պատրաստվածներն այլևս ոչնչացված են և նոր, առանց պատրաստություն անցած, ինչ-որ խմբեր են ներգրավել։

Ենթադրում եմ, որ դրանք արդեն Բաքվի բուծած ահաբեկիչներն են։ԱԹՍ-ների առավելությունն օգտագործել միայն մարդ սպանելու համար, որպեսզի հետևակը հաջողություն գրանցի, խոսում է այն մասին, որ թուրք հրահանգիչների և հրամանատարների այդ աջակցությունը չի ազդում մսաղած դարձած հետևակի մարտու-նակության վրա»։

Աղբյուր

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS