Ադրբեջանցիները բոյկոտել են Աննայի հաղթանակը․ Ինչ է կատարվել

Համացանցում տեղ գտած հրապարակման հետքերով․․․

Աննա Հակոբյանը ծնվել է 1978 թվականին։ 1995 թվականին ընդունվել է Երևանի պետական համալսարանիժուռնալիստիկայի ֆակուլտետ։

2008 թվականի մարտի մեկի իրադարձություններից հետո մինչև 2011 թվականի մայիս ընկած ժամանակաշրջանն Աննա Հակոբյանը եղել է «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիրը։

Այնուհետև նա թերթի գլխավոր խմբագրի պաշտոնը ստանձնել է 2012 թվականից։

Աննա Հակոբյանն իր ակտիվ մասնակցությունն է ունեցել «Իմ քայլը» շարժմանը։

2018 թվականի հուլիսին Աննա Հակոբյանի կողմից հիմնվել է «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամը։

Ամերիկյան հեղինակավոր «Woman’s World» ամսագիրը, որն ունի ավելի քան մեկ միլիոն ընթերցող ամբողջ աշխարհից, իր հերթական համարներից մեկում հարցում էր արել՝ «Տարվա ամենագեղեցիկ առաջին տիկին» անվանակարգի համար։

Ըստ քվեարկության արդյունքների, որն արվել էր ամսագրի օնլայն հարթակում, հաղթող է ճանաչվել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը։

Հարցվողների 48 տոկոսը քվեարկել էր Աննայի օգտին․․․

Անցյալ տարի այդ անվանակարգում հաղթել էր ԱՄն 45-րդ նախագահ Դոնալդ Թրամփի կինը՝  Մելանյա Թրամփը․․․

Ըստ շրջանառվող լուրերի, այս արդյունքները դուր չեն եկել ադրբեջանցիներին, քանի որ ըստ իրենց հաղթող պետք է ճանաչվեր՝ Մեհրիբան Ալիևան։

Ադրբեջանցի հարյուրավոր օգտատերեր բոյկոտել ու բողոքարկել են տվյալ արդյունքը և սպառնացել՝ կոտրել կայքը։

Բազում բողոքներից ու սպառնալիքներից հետո, կայքի խմբագրությունը ստիպված է եղել հեռացնելու տվյալ նյութը։ Հիշեցնենք, որ այս տեղեկությունը հստակ չէ և դեռևս չշճտված։

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS