Ազատվեք գլխամաշկի թեփից այս 3 միջոցների օգնությամբ

Թեփը կարող է առաջանալ մեզանից յուրաքանչյուրի մազերին: Դրա պատճառը կարող է լինել սթրեսը, սխալ խնամքը և վիտամինների պակասը: Ավելի լավ է թեփից ազատվել բնական ճանապարհով, և ինչքան շուտ, այնքան լավ:

1. Սննդային սոդա

Ոչ հաճախ, քան շաբաթը 1 անգամ սոդայով թեթև շփեք խոնավ մազերը և գլխի մաշկը: Այն հեռացնում է մահացած բջիջների կուտակումները, աղտոտումները: Սոդայի ալկալիական հիմքը օգնում է գլխամաշկին վերադարձնելու рН առողջ բալանսը:

2. Թեյի ծառի յուղ

Թեյի ծառի յուղն ունի հակաբակտերիալ, հակասնկային և հակաբորբոքային հատկություններ: Գործում է որպես բնական հակասեպտիկ, վերացնում է թեփի առաջացման պատճառները և նրա անցանկալի ախտանիշները՝ գլխի քորը և չորությունը: Դուք կարող եք մի քանի կաթիլ ավելացնել շամպունին, իսկ ավելի լավ է դնել գիշերային դիմակ. 5-7 կաթիլ թեյի ծառի յուղ խառնեք ձեթապտղի յուղի հետ և քսեք մազարմատներին: Դա արեք շաբաթը 1 անգամ:

3. Խնձորի քացախ

Բնական քացախը օգնում է վերականգնելու գլխի մաշկի ճարպային բալանսը, վերացնում է սնկերը և բակտերիաները: Բամբակը թրջեք քացախով, և քսեք գլխի մաշկին: Թողեք 1 ժամ, ապա լվացեք:

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS