Ականջներում հաճախ լսվող աղմուկը ահազանգում է առողջական լուրջ խնդիրների մասին․ Երբեք չի կարելի անտեսել այն․․․

Մասնագետների պնդմամբ՝ականջներում լսվող աղմուկը կարող է լինել ինչպես առողջ,այնպես էլ հիվանդ մարդ-կանց մոտ: Երբ այդ տհաճ զգացումն առաջանում է հանգիստ իրավիճակում, մարդկանց մեծամասնության մոտ ի հայտ է գալիս անհանգստության ու խուճապի զգացում:

Բժիշկների խոսքով՝ականջներում լսվող աղմուկը պայմանավորված է ներքին ականջում գտնվող մանր անոթ-ներով հոսող արյան հոս քով: Սակայն ներկայում մարդիկ հաճախ են բախվում ականջի տարբեր խնդիրների ու հիվանդությունների: Հաճախ ականջներում լսվող ախտաբանական աղմուկը հանդիպում է այն մարդկանց մոտ,որոնց մոտ կան լսողական նյարդում արյան բաշխման մեխանիզմի խանգարում ներ:

Հարկ է նշել, որ սա կարող է լինել լսողական օրգանների հիվանդությունների վաղ փուլերի ախտանշան, իսկ ո-րոշ դեպքերում այս զգացողությունը կարողէ առաջանալ նաև սրտի հիվանդությունների դեպքում:Ականջնե-րում լսվող աղմուկը պայմանավորված է լինում մի քանի գործոնով:

Դրանց թվին են դասվում ավիտամինոզը, սակավարյունությունը (անեմիա), լսողական նյարդի բորբոքումները, վարակները,վահանաձև գեղձի հիվանդությունները,սնդիկով ու կապարով թունավորումները,ալկոհոլային կամ թմրանյութային թունավորումները: Բժիշկների խոսքով՝ ականջում լսվող աղմուկը կարող է նաև լինել բորբոքա-յին մասնիկների ու տարրերի ըմպանից եվստախյան խողովակի լորձա թաղանթ անցնելու հետևանքով:

Այս դեպքում սեղմվում է թմբկաթաղանթը, ինչն էլ կարող է հանգեցնել կարճաժամկետ խլության:Աղմուկի ուժ-գնությունը կարող է բարձրանալ լսողության որակի վատացմանը զուգահեռ:Տհաճ զգացողություններն ի հայտ են գալիս ուժեղ հոգեբանական գրգռման կամ զարկերակային ճնշման տատանումների ժամանակ:Երկարատև սպորտային ծանրաբեռնվածությունն ու օրգանիզմում հորմոնալ փոփոխությ ունները նույնպես կարող են դառ-նալ աղմուկի առաջացման պատճառ:

Նման վիճակի բուժումն իրականացվումէ տարատեսակ դեղորայքի միջոցով:Դրանք կարող են լինել ինչպես հակաջղաձգումային, այնպես էլ հակահիստամինային դեղամիջոցներ: Բացի այդ, բժիշկները հաճախ օգտա-գործում են նաև սարքավորումներով բուժում կամ ականջի թմբկաթաղանթի մերսում:Ականջի հիվանդութ-յունների ախտորոշումն իրականացվում է բուժզննման միջոցով:Հիվանդությունը ժամանա կին հայտնաբերելը մեծացնում է հիվանդի ամբողջական ապաքինման հնարավորությունը:

Լսողական օրգանների քրոնիկ հիվանդությունները կարող են հանգեցնել ամբողջական խլության:

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS