Ահա այս 8 պաճառն է, որ խելացի մարդիկ քիչ ընկերներ ունեն

Ահա այս 8 պաճառն է, որ խելացի մարդիկ քիչ ընկերներ ունեն.

1. Դուք ազատ եք ձեր այն բառերի, մտքերի ու գործողությունների մեջ, որոնք կարող են հակասել այն բանին, թե ինչ են ասում, մտածում ու անում ձեր, այսպես կոչված, ընկերները: Դուք ձեր սկզբունքներն ու արժեքներն ունեք: Ձեր գիտակցությունը սահմանափակ չէ, և դուք միշտ ասելու բան ունեք: Դուք ուրիշների պես չեք մտածում, բայց ձեզ այլոց կարծիքը չի հետաքրքրում:

2. Դուք ձևական հարաբերությունների կամ անօգուտ խոսակցությունների համար ժամանակ չունեք: Դուք չեք հետաքրքրվում ինչ-որ բանով, որովհետև բոլորն են դրանով հետաքրքրվում: Այդ պատճառով էլ դուք շատ ժամանակ եք անցկացնում միայնության մեջ: Ձեզ չեն հուզում մոդայի կամ երաժշտության մեջ վերջին տրենդները: Դուք ոչ նյութական արժեքներն եք գնահատում: Դուք չեք վախենում ինչ-որ կարևոր բան բաց թողնել: Դուք գոհ եք այն ամենից, ինչ անում եք ինքներդ:

3. Դուք կարողանում եք մարդկանց ճանաչել իրենց սոցիալական դիմակի տակ: Դրա համար էլ ձեզ հեռու եք պահում նրանցից, ովքեր չարժեն, որ դուք նրանց վրա վատնեք ձեր թանկագին ժամանակը: Խոսքը նրանց մասին է, ովքեր փորձում են պտտվել որոշակի մարդկանց կողքին, որպեսզի ավելի ճանաչված լինեն կամ պարզապես լավ զգան իրենց:

4. Դուք քիչ եք խոսում, բայց շատ եք լսում, քանի որ հաճախ պարզապես նստում ու հետևում եք այն ամենին, ինչ տեղի է ունենում ձեր շրջապատում՝ անընդհատ գրառումներ սոցցանցերում, միմյանց նկատմամբ շարունակական քծնանքի դրսևորում, դավաճանություններ, անհարգալից վարք: Եվ դա վանում է ձեզ, քանի որ դուք ավելի հասուն մարդ եք: Ձեր կյանքը դրանից շատ ավելի բարձր է, շատ-շատ ավելի բարձր:

5. Դուք ողջ այդ ցուցադրության մեջ մասնակցություն չունեք: Դուք գերադասում եք տանը ձեր քրոջ հետ ֆիլմ դիտել, քան ընկերուհիների հետ ակումբ գնալ: Դուք ձեզ պաշտպանում եք ավելորդ բացասական էմոցիաներից, որոնք, դուք վստահ եք, որ կլինեն, եթե գնաք այս կամ այն տեղը: Դուք անում եք այն, ինչ ձեզ դուր է գալիս:

6. Դուք չպետք է ինչ-որ մեկին ապացուցեք, թե ով եք դուք: Դուք երջանիկ եք ինքներդ ձեզ հետ: Դուք անկախ եք ու ուժեղ: Դուք ուրիշների վրա հույս չեք դնում: Դուք ինքնաբավ եք: Դուք Ինստագրամի լայքերի քանակի կարիքը չունեք հաճախակի ժպտալու համար: Դուք չպետք է պայքարեք, որ ձեզ ընդունեն:

7. Դուք արդեն հասկացել եք, թե ովքեր են ձեր լավագույն ընկերները: Այդ պատճառով էլ դուք կարիք չունեք նոր ընկերներ փնտրելու: Դուք գիտեք, թե ում համար եք իսկապես կարևոր, և դուք շատ զգուշորեն եք ձեր կյանք թողնում նոր մարդկանց: Դա կարող է լինել սոսկ այն մարդը, ով մտածում, խոսում ու գործում է ճիշտ ձեզ պես:

8. Դուք մեծ նպատակներ ունեք և ժամանակ չունեք մանրուքներով զբաղվելու: Մինչդեռ մեկը պլանավորում է իր հանգստյան օրերը, դուք ձեր կյանքն եք պլանավորում:

Դուք ձեր ժամանակը ծախսում եք ձեր անձնական աճի ու զարգացման վրա: Եվ դուք չեք սպասում, որ ուրիշները ձեզ հասկանան: Հետո նրանք ինքներն ամեն ինչ կտեսնեն:

Աղբյուր

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS