ԱՀ ՊԲ–ն հայտարա րություն է տա րածել աղմկահա րույց տեսա նյութի մասին

Արցախի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը պարզաբանում է տարածել` կապված համացանցում տարածված տեսանյութի հետ, որում տասնյակ զինծառայողներ ինչ–որ անհայտ շինությունում քնած են գետնին։

Այդ կադրերը համացանցում բուռն քննարկումների առիթ են դարձել։ Շատերը մեղադրում են բանակի ղեկա-վարությանն այն բանի մեջ, որ նրանք զինծառայողների համար չեն ապահովում անգամ տարրական պայման-ներ։

«Հասկանալի պատճառներով` նշված գործընթացը կարող է տեղիք տալ տարակարծությունների, թյուրըմբռ-նումների և անհարկի շահարկումների:

Գիտակցելով և ըմբռնումով մոտենալով հանդերձ մեր համաքաղաքացիների դժգոհություններին և առկա իրա-վիճակի տարբեր դրսևորումների նկատմամբ ոչ այնքան դրական արձագանքներին՝ ՊԲ հրամանատարությունը հորդորում է լինել համբերատար և վստահեցնում է, որ մեր համերկրացիների անվտանգությունը ապահովված կլինի միշտ և բոլոր դեպքերում»,–նշված է հաղորդագրության մեջ:

Արցախի պաշտպանության նախարարությունը հորդորում է առաջացող հարցերի և խնդիրների դեպքում դիմել պատկան մարմիններին և զերծ մնալ համացանցում այս կամ այն խնդրի համար լուծում գտնելու քայլերից:

Տեսանյութը ստորև՝

Աղբյուր

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS