Աղիների փքվածություն ու դիսկոմֆորտ․ Ինչպես ազատվել այս խնդրից․․․

Փքվածությունը կարող է առաջացնել բազմաթիվ խնդիրներ և այն բացասաբար է անդրադառնում մարդու ընդ-
հանուր վիճակի վրա: Հատկապես, եթե նա գտնվում է կոլեկտիվում կամ մարդկանց ցանկացած այլ խմբի մեջ:
Ինչպե՞ս 5 րոպեում լուծել աղիքներում կուտակված գազի խնդիրը՝ առանց դեղերի: Ահա մեր նախնիների վաղե-
մի միջոցը:

Առաջացման պատճառները

1․ Փորկապություն
2․ Գրգռված աղու համախտանիշ
3․ Կանանց մոտ՝ հաճախ ընդունվող հորմոնային պրեպարատներ
4․ Սթրես
5․ Մարմնի ավելորդ քաշ

Ինչպես արագորեն ազատվել փքվածությունից․

Աղիների փքվածությունն ինքնուրույն անցնում է սննդակարգը համապատասխանելուց հետո։ Օրինակ, կարելի է
սննդակարգից բացառել աղի մթերքների, դժվարամարս ածխաջրատների (շաքարների) և գազալցված ըմպե-
լիքների օգտագործումը։Որոշ մարդկանց կարող է օգնել որոշ սննդամթերքներից հրաժարվելը՝ սոխ կամ սխտոր,
ցորեն, տարեկան, լոբազգիներ, կաթնամթերքներ կամ պինդ մրգեր (օրինակ՝ խնձոր)։

Եթե աղիների փքվածության պատճառը փորկապությունն է, ապա դուք կարող եք Ձեր սննդակարգում ավելաց-
նել բջջանքով հարուստ սննդամթերքները, հեղուկների քանակը, ինչպես նաև բարձրացնել ձեր ֆիզիկական ակ-
տիվությունը։Որոշ մարդկանց մոտ աղիքային փքվածությունը կարող մեղմանալ լակտոբացիլ և բիֆիդոբակտեր
պարունակող պրոբիոտիկների օգնությամբ, որոնք կրճատում են աղիքային գազերի առաջացումը։

Առողջ եղեք

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS