Ամեն ինչ անելու եմ, որպեսզի սահմանափակեմ որդուս ու սկեսուրիս շփումը․․․Նա արժանի է դրան

Ամեն ինչ անելու եմ, որպեսզի սահմանափակեմ որդուս ու սկեսուրիս շփումը․․․Նա արժանի է դրան։Սկեսուրիս հետ երբեք լավ հա-
րաբերություններ չենք ունեցել, չգիտես ինչու՝ նա ինձ միշտ համարել է տգետ, տգեղ ու անտաղանդ: Ի դեպ, նա ինքն է ինձ ասել այդ
մասին:

Բայց դե նրա ինչ գործ, չէ որ ես իր հետ չեմ ամուսնացել:Սկզբում, երբ նոր էինք ամուսնացել, սկեսուրիս հետ էինք ապրում: Հենց ա-
ռաջին օրվանից նա սկսեց ճնշել ինձ, ամեն կերպ ցուցադրել, թե ով է տան տիրուհին: Նա միջամտում էր ամեն հարցին, անգամ երբ
շպարվում էի, ինձ ցուցումներ էր տալիս, ասես առաջատար դիմահարդարներից մեկն է:

Երբ ունեցա որդուս, իրադրությունը չփոխվեց, ավելին, օգնության փոխարեն սկեսուրիցս սկսեցի խրատներ ու նկատողություններ
ստանալ, ու որպեսզի չընկնեմ ծայրահեղ նյարդայն վիճակի մեջ, ստիպված գնացի ծնողներիս տուն:Երբ ամուսինս հասկացավ, որ
վճռական եմ տրամադրված ու էլ չեմ ապրելու իր մոր հետ, մեզ համար 1-սենյականոց բնակարան վարձեց: Վերջապես մեր հարաբե-
րությունները ու մեր տան անդորրը վերականգնվեցին:

Բայց դեռ 15 օր էլ հանգիստ չէինք ապրել, երբ այդ կինը որոշեց մեզ հյուր գալ: Նա գալիս էր շաբաթական 4-5 անգամ, ոստիկանի
պես քայլում տնով մեկ, ստուգում բոլոր անկյունները, դարակները: Հետո ստուգում էր կոմունալների կտրոնները ու ակնարկում, որ
երևի շատ երկար եմ լողանում:

Բայց ինձ համար ամենացավալին այն էր,որ նա գրեթե ուշադրություն չէր դարձնում հարազատ թոռանը:Երբեք գալուց գոնե հարյուր
դրամանոց պաղպաղակ կամ կոնֆետ չէր բերում, չէր գրկում թոռանը:Ու զգացի, որ համբերությունս վերջանում է. օրեր առաջ լուրջ
խոսեցի ամուսնուս հետ, ասացի, որ եթե ինքը չասի մորը, որ այլևս չգա մեր տուն՝ հատկապես ստուգումներ իրականացնելու, ես այ-
լևս նրա առաջ դուռը չեմ բացի:

Թող 1 ժամ թակի ու գնա…

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS