Ամեն մեկը կյանքում ստանում է այն, ինչ ինքն է անում ուրիշների հանդեպ․ Իմաստուն առակ, որը պետք է իմանան բոլորը կյանքում հաջողությունների հասնելու համար

Մի ծերունի տեղափոխվում է ապրելու իր տղայի հարսի և չորսամյա թոռան մոտ։ Նրա ձեռքերը դողում էին, աչ-քերը վատ էին տեսնում, քայլվածքն անվստահ էր։Նրանք միասին էին սեղան նստում,սակայն ծերուկի դողացող ձեռքերն ու վատ տեղողությունը բարդացնում էին գործը. ուտելիքը նրա գդալից հատակին էր թափվում, կաթը՝ սփռոցին։Տղան և հարսը գնալով ավելի էին նյարդայնանում այդ ամենից։

—Մենք պետք է ինչ որ մի բան ձեռնարկենք,– ասաց որդին։Ամուսինները որոշեցին սենյակի անկյունում մի ա-ռանձին փոքրիկ սեղանիկ դնել։ Այդտեղ պապիկը սկսեց միայնակ ուտել, այն դեպքում, երբ ընտանիքի մյուս ան-դամները սեղանի շուրջ վայելում էին ճաշը։ Այն բանից հետո, երբ ծերուկը երկու անգամ աման կոտրեց, նրան սկսեցին փայտե ամանով տալ կերակուրը։

Երբեմն նրա աչքերում արցունքներ էին հայտնվում, քանի որ նա լրիվ մենակ էր։Չորսամյա տղան լուռ հետևում էր այդ ամենին։ Մի օր երեկոյան, ընթրիքից առաջ, հայրը նկատեց, որ նա փայտի կտորի հետ է խաղում հատա-կին նստած։ Նա քնքշանքով հարցրեց որդուն.

— Ինչո՞վ ես զբաղված։

Տղան պատասխանեց.

— Փոքրիկ թասիկ եմ պատրաստում քո և մայրիկի համար, որից դուք ճաշ կուտեք, երբ ես մեծանամ։

Այս խոսքերն այնպես ապշեցրին ծնողներին, որ նրանք կորցրեցին խոսելու ունակությունը։ Նրանց աչքերում արցունքներ երևացին։Այդ երեկո որդին մոտեցավ հորը, բռնեց նրա ձեռքից և քնքշանքով հետ տարավ դեպի ընտանեկան սեղանը։ Նա այդ օրվանից սկսեց կրկին բոլորի հետ միասին ճաշել։

Եվ չգիտես թե ինչու, հարսն ու որդին այլևս չէին անհանգստանում, երբ ընկնում էր պատառաքաղը, թափվում էր կաթը կամ կեղտոտվում էր սփռոցը։

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS