Ամուսինը աշխատանքից տուն է վերադառնում և տեսնում կինը չկա, իսկ տանը իսկական քաոս է տիրում․․․

Ամուսինն աշխատանքից վերադարձավ տուն և տեսավ, որ երեք երախները տան բակում են՝ և դեռ գիշերազգեստով: Նրանք խաղում էին հողի և ցեխի մեջ՝ սնունդի տուփերով, և ամենուր աղբ էր: Տան դուռը բաց էր:

Շունը ոչ մի տեղ չէր երևում: Միջանցքում ավելի մեծ քաոս էր. լույսը միացրած էր, պատերից մեկի մոտ հատակին գցած էին ծածկոցներ: Հյուրասենյակում շատ բարձր ձայնով աշխատում էր հեռուստացույցը, սենյակում անթիվ հագուստ ու խաղալիք կար հատակին:

Լվացարանը լիքն էր կեղտոտ ափսեներով և կաթսաներով, նախաճաշի մնացորդները դեռ սեղանին էին, սառնարանի դուռը բաց էր, շան կերը թափված էր հատակին, սեղանի տակ կար կոտրված ապակի, իսկ դռան մոտ՝ մի քիչ ավազ:

Ամուսինը վազեց առաջ՝ հաղթահարելով խաղալիքների և կեղտոտ հագուստի տեսքով խոչընդոտները: Նա վախենում էր, որ կնոջ հետ մի լուրջ բան է եղել, և ուզում էր շտապ գտնել նրան: Հանկարծ նկատեց, որ լոգարանի դռան տակից ջուր է հոսում:

Բացելով լոգարանի դուռը՝ տեսավ անտանելի խառնաշփոթ. խոնավ սրբիչներ, հատակին գցած օճառներ, խաղալիքներ: Պատերին և հայելուն ատամի մածուկ էր քսած: Ամուսինը վերջապես հասավ ննջասենյակ և տեսավ, որ կինը՝ գիշերազգեստը հագին, հանգիստ պառկած է անկողնու մեջ: Նա ուղղակի գիրք էր կարդում:

Կինը՝ տեսնելով ամուսնուն, ժպտալով հարցրեց, թե ինչպես է անցել նրա օրը:

Ամուսինը լավ չէր հասկանում, թե ինչ է կատարվում, և միայն կարողացավ ասել.

-Ի՞նչ է այստեղ եղել:

Կինը նորից ժպտաց և ասաց.

-Դու ամեն օր աշխատանքից հետո հարցնում ես, թե ես այսօր ինչ եմ արել:

-Այո, այդպես է:

-Դե, սիրելիս, այսօր ոչինչ չեմ արել…

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS