Ամուսինը հեռացավ տանից կնոջ քրոջ հետ թողնելով կնոջը մի երկտող․․․Կնոջ պատասխանը շշմեցնող էր

-Իմ սիրելի կին,

Գրում եմ այս նամակը, որ հայտնեմ․ ես քեզ ընդմիշտ լքում եմ։ Ես լավ ամուսին եմ եղել, սակայն 7 տարիների ընթացքում փոխարենը ոչինչ չեմ ստացել․․․Վերջին երկու շաբաթները հատկապես սարսափելի էին։ Համբերությանս վերջին կաթիլը սպառվեց, երբ զանգեց քո տնօրենը և հայտնեց, որ դուրս ես եկել աշխատանքից։ Անցյալ շաբաթ եկար տուն, նույնիսկ չնկատեցիր, որ մազերս կտրել ու նոր սանրվածք եմ արել, պատրաստել եմ քո սիրելի ուտեստը ու նույնիսկ նոր շորտ եմ հագել։

Դու կերար երկու րոպեում, դիտեցիր քո սերիալները ու անմիջապես քնելու գնացիր։ Ես վաղուց չեմ լսել, որ դու ասես, թե ինչպես ես սիրում ինձ; դու չես ուզում զբաղվել մի բանով, ինչը կարող էր մտերմացնել ամուսիններին։ Կամ դու հանդիպում ես որևէ մեկի հետ, կամ ուղղակի դադարել ես սիրել ինձ։ Ինչ էլ որ լինի, ես հեռանում։

Քո ՆԱԽԿԻՆ ԱՄՈՒՍԻՆ

Հ․Գ․ Եվ նույնիսկ չփորձես գտնել ինձ։ Ես ու քո քույրը հեռացել ենք երկրից, ընդմիշտ։ Լավ մնա։

-Իմ սիրելի Նախկին ամուսին,

Վաղուց ինձ ոչինչ այսքան չէր ուրախացրել, որքան քո նամակը։ Իսկապես, մենք ամուսնացած ենք արդեն 7 տարի, սակայն դու այնքան հեռու ես լավ տղամարդ լինելուց։ Ես դիտում եմ սերիլաներ, որ չլսեմ քո մշտական նվնվոցը ու բողոքները։ Չնայած, վերջին ժամանակներում դա էլ չէր օգնում։ Ես ՆԿԱՏԵԼ ԷԻ քո նոր սանրվածքը, բայց ուզում էի ասել, որ կնոջ ես նմանվել։ Քանի որ մայրս սովորեցրել է ինձ կամ ասել լավը, կամ լռել, ես նախըտրեցի երկրորդը։

Իսկ երբ դու պատրաստում էիր իմ սիրելի ուտեստը, երևի շփոթել էիր ինձ քրոջս հետ, որովհետև ես արդեն 10 տարի խոզի միս չեմ ուտում։Ի դեպ, նոր շորտերի մասին։ Ես ոչինչ չասացի, քանի որ դրա վրա կախված էր պիտակ և գրված էր գինը, հենց այնքան, որքան որ քույրս էր առավոտյան պարտքով վերցրել ինձնից։ Այնուամենայնիվ, ես դեռ սիրում էի քեզ և կարծում էի, որ կկարողանանք լեզու գտնել։ Դրա համար էլ, երբ ես վիճակահանությամբ շահեցի 10 000 000 դոլար, թողեցի աշխատանքս, դեպի Բալի 2 տոմս գնեցի մեզ համար։ Բայց գալով տուն՝ հայտնաբերեցի, որ դու գնացել ես։ Դե ինչ, երևի ոչինչ հենց այնպես չի լինում։ Հուսով եմ, որ երջանիկ կլինես։ Փաստաբանս ասաց, որ քո նամակի շնորհիվ, դու չես կարողանա ինձանից թեկուզ մի կոպեկ ստանալ։ Այնպես որ, հաջողություն քեզ։

ՔՈ ՆԱԽԿԻՆ ԿԻՆ՝ ՀԱՐՈՒՍՏ ՈՒ ԱԶԱՏ։

Հ․Գ․ Չգիտեմ, քեզ ասել էի թե ոչ, բայց փոքր ժամանակ ես քույր չունեի, մենք քույր ու եղբայր էինք։ Աղջիկ դառնալու որոշումը եղբայրս դեռահասության շրջանում է ընդունել։

Լավ օր քեզ․․․

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS