Ամուսինը չէր կարողանում հասկանար, թե ինչու էր իր կինը միշտ հոգնած. Ահա թե ինչ պարզեց նա

Երիտասարդ հայրիկ Տոնի Էմմսը Facebook-ում ընտանեկան լուսանկար հրապարակեց:Այդ նկարի մեջ շատ տպավորիչ է նրա կինը՝ Շառլոտտա Սպերրին, ով գրկախառնված քնած է իրենց փոքրիկ որդու հետ:Նկարի տակ Տոնին իրեն այդ պահին պարուրած զգացմունքների մասին է գրել:

Նրա գրությունը ակնթարթորեն տարածվեց համացանցով մեկ:«Երբեմն այս կինն ինձանից արժանի ուշադրություն չի ստանում: Ամեն անգամ, երբ ես գործից տուն եմ վերադառնում, նա իրեն միշտ շատ «հոգնած» է զգում: Թվում էր, թե այդ ինչից պետք է նա հոգնի: Չէ՞ որ հենց ես էի ողջ օրը աշխատում, մինչ նա նույնիսկ դուրս էլ չէր գալիս տանից…

Վերջին ժամանակներս ես շատ եմ մտածել այդ հարցի շուրջ:Արդյոք ինչո՞վ է զբաղվում կինս իմ բացակայության ընթացքում, որ մշտապես հոգնած է լինում:Մի՞թե նա նստում է երեխայի հետ և հեռուստացույց է դիտում: Դե իհարկե, ոչ:

Մեր երեխան սոված է լինում:Շառլոտտան նույնպես քաղցած է լինում, բայց նա մոռանում է իր մասին և կերակրում է մեր փոքրիկին:Հետո նա խաղում է փոքրիկի հետ, փոխում է տակդիրները, նորից է խաղում հետը…Ինչ-որ պահի երեխան հոգնում է և քնում: Սակայն մայրիկը ժամանակ չի ունենում քնելու:

Նա պետք է հավաքի թափթփված խաղալիքները, լվանա փոքրիկի հագուստը, լվանա ափսեները…Մինչ նա հասցնում է այդ ամենն անել, երեխան արթնանում է և նորից մայրիկի ուշադրության պահանջն է զգում:Շառլոտտան նորից կերակրում է փոքրիկին և խաղում է նրա հետ: Եվ դա այն դեպքում, երբ ինքը ժամանակ չի ունեցել նորմալ սնվելու:

Երբ ես տուն եմ վրադառնում ծանր և հոգնած աշխատանքային օրվանից հետո, ապա միայն մեկ հայացքը դեպի իմ երկու ամենաթանկ մարդկանց ինձ դարձնում է ամենաերջանիկ մարդը: Եվ նայելով հոգնած Շառլոտտին՝ ես հասկանում եմ, թե նա որքան ուժ և ջանք է գործադրել մեր փոքրիկի լավ ինքնազգացողությունն ապահովելու համար:

Եվ չնայած առաջին հայացքից կնոջ գործադրած ջանքերն աչքի չեն ընկնում, չնչին են թվում, բայց ես հասկանում եմ, թե ինչ մեծ և ծանր աշխատանք է կատարում: Քանի որ մայրիկ լինելը սարսափելի դժվար է:Ես իսկապես շատ եմ սիրում իմ երկու քնած փոքրիկներին: Եվ նրանք արժանի են հանգստի ծանր օր ունենալուց հետո, քան որևէ այլ մեկը»:

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS