Ամուսինս կորցրել է ամեն ինչ՝ բիզնես, բնակարանը․․․Չի ցանկանում աշխատել, իսկ խնայած գումար չունենք, չգիտեմ ինչպես ենք ապրելու

Ես այնպիսի ջերմությամբ եմ հիշում ամուսնուս հետ մեր ծանոթությունը: Նրա հետ հանգիստ ու զվարճալի էր.նա իրեն թույլ չէր տալիս ոչ ավելորդ հայտարարություններ, ոչ էլ գործողություններ անել: Ամեն օր ծաղիկներ էր նվիրում, շատ էր պատմում իր և իր ընտանիքի մասին:Ես մանկավարժական համալսարանի առաջին կուրսի ուսանող էի:Նա ինձնից հինգ տարով մեծէր և արդեն աշխատում էր գործարանում՝ որպես թիմի ղեկավար: Երկու տարի հանդիպելուց հետո մենք ամուսնացանք:

Սկսեցինք ապրել իր ծնողների նվիրած տանը:Երկուսս էլ աշխատում էինք, կյանքի ծրագրեր կազմում, մտածում համալրման մասին:Մի խոսքով, այնպես,ինչպես բոլորը՝ պլաններ,երազանքներ, ցանկություններ:Երբ ծնվեց մերառաջին որդին, ամուսինս որոշեց հեռանալ աշխատանքից ևփորձեց ստեղծել իր բիզնեսը:Նախնական կապիտալը պարտքով վերցրեց իր ծնողներից, րանք հենց այդ ժամանակ վաճառել էին իրենց ամառանոցը: Տարօրինակ է, բիզնեսում ամեն ինչ լավ էր. դա լվացքատուն էր, ամուսինս առաջին 2 տարում վճարեց իր պարտքերը:

Մեր կյանքը հագեցած է,մենք հաճախ էինք գնում հանգստանալու,լավ էինք հագնվում, 2 մեքենա էինք գնել և լավ ամառանոց,ես չէի աշխատել, ավելի ուշ երկրորդ երեխան ունեցա:Այսպես անցավ հինգ տարի,բայց աստիճանաբար բիզնեսի վերջը եկավ:Մրցակիցները ճն- շում էին: Սկզբում ամուսինս փորձում էր լողալ ջրի վրա, բայց դա նրան չէր հաջողվում, այնուհետև ինձ համոզեց վաճառել մեր ամառանոցը՝ խոստանալով, որ դա ժամանակավոր է: Չօգնեց: Այդ տարի ամռանը առաջին անգամ մենք հանգստի չգնացինք:

Լվացքատունը փրկել չհաջողվեց: Այնուհետև սկսեց աշխատել մեքենայի սպասարկման սրահում,բայց նա ոչ մի կերպ չկարողացավ ոտքի կանգնել:Վաճառեցինք իմ մեքենան:Այնուհետև ամուսինս համոզեցինձ վաճառել մեր բնակարանը,տեղափոխվել (իհա՛րկե, ժամանակավոր) վարձով բնակարան: Նա երդվեց, որ դա երկար ժամանակով չի լինի, և որ ինքը լավ գաղափարներ ունի:

Ինչ-որ պահի ես նահանջեցի և համաձայնվեցի,հավատացի նրան:Մենք վաճառեցինք բնակարանը,բայց դա չօգնեց, փողերը թռան աղետալի տեմպերով:Իհա՛րկե,ընտելանալով «լավ կյանքին»,ցավալի և վիրավորական էր հրաժարվել սովորույթներից,ցավալի էր նայել երեխա-ներին, ովքեր ստիպված էին իրենց ցանկությունների դիմաց միշտ լսել «ոչ»: Անկեղծ ասած, նույնիսկ փողոցում, երբ տեսնում էի ընկերներիս, իբր կա՛մ փողոցն էի անցնում, կա՛մ ձևացնում, թե իբր չեմ ճանաչում. այնպես էի ես ամաչում:

Երեխաները հարցնում էին իրենց հորը, թե երբ ամեն ինչ կհարթվի, բայց նա կարծես հուսահատվում և անտարբեր պատասխանում էր՝ «չգիտեմ»:Տվյալ պահին նա ամբողջ օրը պառկում է թախտին և «մտածում»,թե ինչպեսվերադարձնի անցյալը: Ես խնդրում եմ, որ գոնե ինչ-որ տեղ աշխատանքի անցնի,բայց նա պատասխանում է,որ «միշտ ժամանակ կունենա աշխատելուիր հորեղբոր մոտ», իսկ այդ ընթացքում մտածում է, թե  ինչպես  նորից բիզնես հիմնի:

Երկու կողմերի ծնողները նույնպես փորձում էին խելքի բերել նրան, բայց ապարդյուն. «Ես ինքս ամեն ինչ գիտեմ, մի՛ խառնվեք» : Ահա նրա պատասխանը:Ես՝ որպես ուսուցիչ,աշխատանքի ընդունվեցի դպրոցում, բայց չեմ կարող հասցնել հոգալ երկու երեխաներիս և <<բիզնեսմեն>>ամուսնուս կարիքները:Նրան խելքի բերել չի հաջողվում:Երբեմն մեր խոսակցությունները վերածվում են վեճերի,նա ինձ մեղադրում էր,որ իր հետ ապրել եմ փողի պատճառով,և այժմ,այս ծանր ժամանակահատվածում,նրան չեմ սատարում և «սղոցում եմ նրա ուղեղը»: Իհա՛րկե, դա այդպես չէ:

Խորհուրդ տվեք, թե ինչ կարելի է անել նման իրավիճակում: Մի կողմից ես չեմ կարող ամեն ինչ իմ ուսերին տանել և ուզում եմ, որ վերջապես դադարի ինքն իրեն խղճալ,գնա և գոնե ինչ-որ բան վաստակի երեխաների համար:Մյուս կողմից, ես վախենում եմ ուժեղ սեղմել նրան, հստակ է, որ ընկճված վիճակում է, վախենում եմ, որ ինչ-որ անդառնալի բան կարող է անել իր հետ:

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS