Ամուսնանալուցս մի քանի օր անց ծնողներս փոխեցին դռան փականը․․․Այնպիսի տպավորություն է, ասես հրաժարվել են ինձանից

Ամուսնանալուցս մի քանի օր անց ծնողներս փոխեցին դռան փականը․․․Այնպիսի տպավորություն է, ասես հրաժարվել են ինձանից։
Ամուսնանալով ու հարազատ տնից հեռանալով՝ ես ինձ հետ վերցրեցի իմ ծնողական տան բանալին: Ու մինչ ամուսնություն էլ ունեի
ունեի բանալի, ու համոզված էի, որ ծնողներիս տունը միշտ բաց է ինձ համար: Նոր կարգավիճակս ոչ մի ձև չէր ազդում այն փաստի
վրա, որ ես ունեմ մայրիկ ու հայրիկ, հարազատ տեղ, որտեղ ծնվել ու մեծացել եմ:

Շատ ուրախ էի, որ ամուսնուս ու ծնողներիս տները միևնույն թաղամասում են գտնվում: Ու խանութը, որտեղ աշխատում եմ, ծը-
նողներիս շենքի դիմացն է: Հաճախ էի նրանց բացակայության ընթացքում իմ ընդմիջման ժամին տուն մտնում, սառնարանից որևէ
մի բան վերցնում, ուտում, պառկում հանգստանում էի: Ինձ թվում էր, որ այդպես էլ պիտի լինի միշտ:Բայց ոչ:

Շուտով ծնողներս սկսեցին նյարդայնանալով վերաբերվել իմ այցերին, իսկ հետո էլ ասացին, որ նախազգուշացնեմ հյուր գնալուց ա-
ռաջ: Անկեղծ ասած՝ մի քիչ նեղացա: Ես նրանց բնակարանը որպես իմ տուն էի ընկալում, այստեղ իմ մանկությունն է անցել, այստեղ
են իմ խաղալիքները, գրքերն ու նկարները… Ծնողներիս արարքն այդպես էլ չհասկացա:Մի քանի օր առաջ վիճել էի ամուսնուս հետ,
ու այնքան էլ ուզում պառկել իմ հարազատ սենյակում:

Զանգեցի մորս, բայց նա չպատասխանեց: Իսկ երբ հասա, հայտնաբերեցի, որ ծնողներս փոխել են դռան փականը:Այնպիսի տպավո-
րություն է, որ ինձ դուրս են հանել իմ տնից: Ես համարում եմ, որ ծնողներին պետք չեն մեծահասակ երեխաների տների բանալինե-
րը, իսկ ահա ծնողական տունը միշտ մնում է քոնը…

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS