Ամուսնուս հետ գնացել էինք ընկերուհուս ծննդյան տարեդարձին․ Նրա ամուսնու պահվածքից ուղղակի ապշած եմ․․․

Ամուսնուս հետ գնացել էինք ընկերուհուս ծննդյան տարեդարձին․ Նրա ամուսնու պահվածքից ուղղակի ապշած եմ․․․

Շաբաթ օրը ես ու ամուսինս որոշել էինք գնալ թատրոն կամ կինո, արդեն վաղուց չէինք կազմակերպել մշակու-թային հանգս տյան օր։ Բայց նախօրեին զանգեց կոլեգաս և հրավիրեց իր ծննդյան տարեդարձին։ Խորհրդակ-ցեցինք ամուսնուս հետ և որոշեցինք գնալ՝ չնայած նրան,որ ոչ մեկս էլ չենք սիրում նմանատիպ խնջույքներ։ 50 տարեկանը՝ լուրջ թիվ է, մեր կողմից անհարգալից վերաբերմունք կլիներ հրավերը մերժելը։

Անահիտը՝ հոբելյառը, բավականին համեստ, բայց ուրախ կին է, աշխատավայրում միշտ ժպտերես և բարեհամ-բյուր է։ Մենք՝ աշխատողներս, կարծում էինք, որ նա երջա նիկ կյանքով է ապրում, եթե միշտ այդքան ուրախ է։ Մի խոսքով, գնացինք Անահ իտի տուն։ Գեղեցիկ սեղան էր պատ րաստել, եկել էին մեր աշխատողներից մի քա-նիսը։ Երբ նստեցինք, եկավ մեր Անահիտի «երջանկությունը»՝ ամուսինը։

Պարզվում է, մեր ժպտերես ընկերուհին ապրում է բռնակալի հետ։ Նրա ամուսինը կոպիտ, անդաստիրակ և ան-շնորք մարդ է, իսկական բռնակալ։ Նա ամբողջ ժամանակ կնոջը հանգիստ չէր տալիս․ սա տար, այն բեր, հացը լավ չես կտրել, մսի աղը պակաս է։ Իսկ երբ մի քիչ խմեց, անտանելի դարձավ։ Կնոջը մեր ներկայությամբ ասում է․

—Թե ինչպե՞ս հետդ ամուսնացա, որտեղի՞ց քեզ տուն բերեցի․․․որտե՞ղ կլինեիր հիմա, եթե չլինեի ես․․․

Խոսում էր նա, բայց ամաչում էի ես։ Ահա այսպես,կենսուրախ և ակտիվ ընկերուհիս նստած էր լուռ և տխուր, ոչ մի բառ չէր ասում։Տանը նա լիովին ուրիշ մարդ էր։1 ժամ նստելուց հետո ասացինք,որ կարևոր գործեր ունենք և դուրս եկանք։ Նման մարդու հետ մի սենյակում մնալը մեծ փորձություն էր։ Մի կերպ ինձ զսպեցի, որ չպատաս-խանեմ նրան, բայց գիտեմ, որ ուրիշի ընտանեկան գործերին խառնվելն այնքան էլ ճիշտ չէ։

Խղճում եմ Անահիտին, որ ստիպված է եղել ամբողջ կյանքը նրա հետ անցկացնել։ Նա շատ լավ կին է, գիտեմ, որ հասարակ ընտանիքց է,ծնվել և մեծացել է գյուղում, երևի ամուսինն էլ հենց դա էր ակնարկում և երեսով տալիս։

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS