Ամուսնուս հետ երջանիկ լինելու համար, մեզ միայն երեխան էր պակասում․ Որոշեցինք երեխա որդեգրել․ Մի քանի տարի անց, երբ իմացավ, որ իր հարազատ ծնողները չենք․․․

Սեփական երեխաները՝ լավագույնն են: Գրեթե բոլոր մայր իկները կհամաձայնեն դրա հետ: Իսկ ես այդպես չեմ կարծում:Գուցե ես այդքան էլ ճիշտ մայրիկ չեմ, չգիտեմ: Մեր ընտանիքում ամեն ինչ բարդ է: Շատ երկար տարի-ներ ես ու ամո ւսինս մեր սերն ու հոգատա րությունը տվել ենք մեր միակ որդուն: Անկեղծորեն փորձել ենք նրա համար հարազատ ծնող դառնալ:

Այո, նա որդեգրված է: Հիմա մենք լիովին զգում ենք նրա շնորհակալությունը որդեգրման դիմաց՝ փախուստ տա-նից, գողություն, ստախոսություն և մշտական սկանդալներ:Այս ամբողջ սարսափը սկսվեց այն օրվանից,երբ նա իմացավ, որ մեզ հարազատ չէ: Ես ու ամուսինս փորձել ենք նրան բացատրել, որ սիրում ենք իրեն: Որդեգրել ենք նրա համար,որ երջանկացնենք իրեն:Բայց բոլոր բառերն ու արցունքները բախվում են ագրեսիայի և անտարբե-րության պատին:

Ես շատ եմ հոգնել, այլևս ուժ չունեմ: Ամուսինս դեռ դիմանում է, բայց նա էլ երկար չի դիմադրի: Մենք փակուղու մեջ ենք հայտնվել:Հենց այս պահին էլ, խոհանոցում նստած՝ զանգում ենք մեր որդու բոլոր ընկերներին, որ պար-զենք նրա գտնվելու վայրը:Ես ձեռքիցս գցում եմ հեռախոսը և գնում եմ սենյակ: Վերջ: Բավական է:

Հայացքս կանգ առավ շրջանակի մեջի լուսանկարին, որտեղ մի փոքրիկ տղա ձեռքերը մեկնել է դեպի ինձ: Սիր-տս էլ չի դիմանում…արցունքներս սկսեցին խեղդել: Որդիս, հարազատս, սիրելիս… Մի վախեցիր, մայրիկդ եր-բեք քեզ չի թողնի…

Բայց երևի մարդիկ ճիշտ են ասում, որ սեփական երեխաները՝ լավագույնն են:

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS