Այգում քայլելիս երիտասարդ տղա նկատեց, թե ինչպես է անծանոթ տատիկը նստել ու ուժեղ լաց լինում…

Այգում քայլելիս երիտասարդ տղա նկատեց, թե ինչպես է անծանոթ տատիկը նստել ու ուժեղ լաց լինում…Երիտասարդ տղան քայ-
լում էր այգիով, երբ տեսավ բարձր ձայնով արտասվող մի տատիկի: Հարցնում է.

-Ի՞նչ է եղել, տատիկ ջան, ինչու՞ եք արտասվում: Ինչ-որ դժբախտությու՞ն է եղել:

-Ես ունեմ 23 տարեկան ամուսին: Մենք միասին շատ երջանիկ ենք:Նա ինձ համար ամեն առավոտ իմ սիրած նրբաբլիթներն է պատ-
րաստում, թարմ միրգ է գնում և սուրճ եփում, նախաճաշը բերում է սենյակ, որ անկողնուս մեջ ուտեմ:

-Դե, դա հիանալի է, իսկ ինչու՞ եք լաց լինում:

Տատիկը՝ խորը շունչ քաշելով, շարունակում է.

-Ճաշին նա ինձ համար հավով ապուր է պատրաստում և թարմ բանջարեղենից աղցան, թխում է իմ սիրած շոկոլադե կեքսերը:

-Դա շատ լավ է, բայց ինչի՞ համար եք արտասվում:

Շարունակելով լացել՝ տատիկը պատմում է.

-Ընթրիքին նա ինձ համար պատրաստում է ձուկ և աղանդեր, հետո ինձ կինո կամ սրճարան է տանում, իսկ երեկոյան էլ մերսում
ոտքերս:

-Ես իսկապես չեմ հասկանում ձեր լացի պատճառը:

Տատիկը սկսում է ողբալ.

-Ես մո-ռա-ցել եմ իմ տան տեղը…

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS