«Այդ ստորա գրությունը միայն իրենը չէ». Համլետ Կիրա կոսյան

Մեկնաբան Համլետ Կիրակոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Արցախի հանձնման դավաճանական փաս-տաթղթի տակ թեև դրված է Նիկոլ Փաշինյանի ստորագրությունը, և հենց նա է այս ամոթալի պարտության հիմնական պատասխանատուն, բայց այդ ստորագրությունը միայն իրենը չէ։

Դրա համար պատասխանատու են նաև մի շարք քաղաքական ուժեր ու դերակատարներ, որոնք երկար ժամա-նակ նախապատրաստել էին այդ ստորագրությունը (նախկին իշխանությունները)։Պատասխանատու են այսօր փողոցներում հանրահավաքներ անող, Նիկոլի հրաժարականը պահանջող որոշակի շրջանակներ ու գործիչներ, որոնք Նիկոլին մեղադրում են արկածախնդրության, մի շարք մեծագոչ հայտարարություններ անելու (զորօրի-նակ՝ Արցախը Հայաստան է ու վերջ), պատերազմ հրահրելու, բանակցությունները վիժեցնելու մեջ։

Հիշենք, թե այդ ուժերն ու գործիչները վերջին երկու տարում ինչեր էին հայտարարում ու սադրանքների դիմում՝ ներքաղաքական նպատակներով Արցախի հարցը շահարկելու միտումով՝ Նիկոլը եկել է հողերը հանձնելու հո-լովույթով։ Հենց նրանք Նիկոլին մղեցին անելու արկածախնդրական հայտարարություններ (իհարկե, սա չի նվա-զեցնում Նիկոլի պատասխանատվության չափը, որպես պետական այր՝ նա չպետք է տուրք տար սադրանքնե-րին)։ Այսպիսով, մենակ Նիկոլը չէ,որ ստորագրել է փաստաթուղթը։Դրա տակ իրենց անտեսանելի ստորագրութ-յունն են դրել շատերը»։

Աղբյուր

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS