Այդ փпղերը Վրшստшնից Հшյшս տան են ներկրել Արմեն Գրիգпր յшնը, Մшկпւնցը, Փաշինյանը, նրա կինը, Ստյոպա Սաֆարյանը». Գառնիկ Իսագուլյան

«Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանն այսօրվա ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ հեղափոխության համար Նիկոլ Փաշինյանն ու նրա թիմը թուրքերից, ազերիներից ստացել էին 48 միլիոն դոլար: «Այսինքն` հեղափոխությունն արվել էր բացառապես ադրբեջանական փողերով ու այդ փողերը Վրաստանում ամերիկյան դեսպանատնից Հայաստան են ներկրել հիմնականում Արմեն Գրիգորյանը, Մակունցը, Փաշինյանը, նրա կինը, Արմենուհի Ղազարյանը, Ասյա Խաչատրյանը, Ստյոպա Սաֆարյանը և բազմաթիվ պատգամավորներ:

Այսինքն` ՀՀ-ում հեղափոխությունը կատարվել է ադրբեջանական փողերով»,- ասաց Իսագուլյանը: Նրա խոս-քով` դրա մասին իմացել են ԱԱԾ տնօրենի տեղակալ Ստեփան Սուրենի Մելքոնյանը, երրորդ գլխավոր վարչութ-յան պետ Շահումյանը. «Հասկանալի է, որ այդ մարդիկ, իմանալով հանդերձ, ոչինչ անել չէին կարող, որովհետև դրա գլխին կանգնած էր Ն. Փաշինյանը»:

Տեսանյութ՝

Աղբյուր

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS