Այդ օրը ես ու ամուսինս գնում էինք բժիշկի․․․ Մեքենայի մեջ իմ սիրած երգն էր հնչում․․․ ես մտքերով դեռ չծնված երեխայիս հետ էի

Առաջին անգամ գնում էինք բժիշկի մոտ։ Լավագույն, ամենաթանկ հիվանդանոցն էինք ընտրել։ Տնօրենիցս 2 ժամով դուրս գալու թույլտվություն էի վերցրել։ Ամուսինս դիմավորեց ինձ գրասենյակի դիմաց ու մենք տաքսի նստեցինք։ Չեմ հիշում՝ ինչ երգ էր միացրած, բայց այն ինձ շատ էր դուր գալիս։ Նայում էի պատուհանից, տես-նում մարդկանց, խանութներ․․․ բայց մտքերով դեռ չծնված երեխայիս հետ էի։

Տեսնես ով կծնվի՝ աղջիկ թե տղա։ Գուցե աղջիկ լինի․․․ երազում էի, թե ինչպես ենք խաղալու տիկնիկներով, ինչ-պես եմ նրան արքայադստեր պես հագցնելու։ Իսկ եթե տղա ծնվի․․․ ինձ թվում էր,կարող եմ խելագարվել երջան-կությունից։Ահա և հիվանդանոցը։ Բախիլներ, հետազոտություններ․․․ Վերջապես ժպտադեմ բժիշկը մեզ նորից ներս կանչեց, բայց երբ մենք նստեցինք, նրա դեմքի արտահայտությունը կտրուկ փոխվեց ու նա կամաց ձայնով ասաց․

—Գիտեք․․․ գիտեք․․․ երեխա չի լինելու։ Չկա։ Պտուղն արդեն մի քանի օր է ինչ մшհшցել է։

Ինչ տարօրինակ է, երբ երեխայիդ պտուղ են անվանում։Ես ոչինչ չէի զգում․․․ չէի լսում․․․ ինձ թվում էր, թե ջրի տակ եմ։ Գոռամ, չգոռամ, ինձ ոչ մեկ չի լսի։Հետո վիրահատարան, կաթիլային։

—Բայց ճիշտ բուժման դեպքում ցանկալի արդյունք կլինի։

Ես ու ամուսինս ուղիղ մի տարի հետևեցինք բժիշկների նշանակումներին․ վիտամիններ, դեղեր, դիետա։ Մի կերպ ժպտում էինք, երբ էլ չէինք դիմանում մեր բարեկամների կարեկցող հայացքներին։ Վերջապես թեստը դրական արդյունք ցույց տվեց․․․ բայց շուտով ես ու ամուսինս անցանք միևնույն սարսափի միջով, ինչ 1 տարի առաջ էր։

Մենք արդեն կորցրել էինք մեր հույսը։ Որոշեցինք դեռ մոռանալ երեխա ունենալու մեր երազանքի մասին։ Իսկ հետո 7-8 ամիս անց շատ անսպասելի իմացա, որ նորից հղի եմ։ Ոչ մեկին չասացի․ ուզում էի ամուսնուս հետ պահել այդ ցավից, որը պիտի նորից վերապրեինք։

Միայնակ գնացի հիվանդանոց։ ՈՒՁՀ անող բժշկհուհին փոխվել էր։ Մի անգամից իմ մեջ հույս արթնացավ, որ նա կարող է մի լավ բան ասել։

—Հրաշալի երեխա է։ Սպասեք չափենք։ Ահա, շատ լավ է։ Տղա եք ունենալու։

Ես քարացած պառկել էի։ Միայն մի բանի մասին էի մտածում։

—Բժիշկ,-մի կերպ արտաբերեցի,-իսկ սիրտը․․․ սիրտը աշխատու՞մ է։

Ու այդ պահին լռությունն ընդհատեց իմ փոքրիկի սրտի զարկը․․․ Առողջ սրտիկի․․․Ես արտասվում էի․․․ մինչ այդ բաղձալի ձայնի փոխարեն միայն դատարկություն էի լսել։Հիմա նայում եմ որդուս ու փորձում հասկանալ, թե իմ որ արածի համար եմ արժանացել այդ մեծագույն երջանկության․․․

Շատ հաճախ երջանկությունը գալիս է այն ժամանակ, երբ մենք դրան չենք սպասում․․․

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS