Այլևս երբեք ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակիցները ոտքի չեն կանգնելու, երբ նախարարը դուրս գա իր աշխատասենյակից. Մխիթար Հայրապետյան

Սփյուռքի նորանշանակ նախարար Մխիթար Հայրապետյանն իր ֆեյսբուքյանէջում գրում է.

Այլևս երբեք ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակիցները ոտքի չեն կանգնելու, երբ նախարարը դուրս գա իր աշխատասենյակից, այլևս երբեք խորհրդակցությունների սրահում միայն նախարարի առջև ջուր դրված չի լինելու, այլևս երբեք Սփյուռքի նախարարությունը նախկինը չի լինի:

Սա հեղափոխություն է, սիրելիներս, և սա նաև արժեքների, մշակույթների հեղափոխություն է:

Սարսափելի շատ անելիքներ ունենք, երեկոյան կամփոփեմ առաջին աշխատանքային օրս: Բայց մի բան արդեն կայացած փաստ է՝ փոփոխություններն արդեն եկել են: Ի գործ»:

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS