Այսպես եմ սովորել Ձեր բարևին ու հաջողին… Պատմություն որը կհուզի շատերին

Այնպես եմ սովորել  ձեր «բարև»-ին և «հաջողությանը»…Բառեր, որոնք կյանքեր են փրկում. Այս պատմությունը հուզել է յուրաքանչյուրին Չնայած նա սկսեց գոռալ և ուժգին թակել դուռը, սակայն ապարդյուն. նրան ոչ ոք չէր կարող լսել: Աշխատակիցների մեծ մասն արդեն գնացել էին, իսկ դրսից հնարավոր չէր լսել, թե ինչ է կատարվում սառցարանում:

Հինգ ժամ անց, երբ նա արդեն մահվան եզրին էր, գործարանի պահակը վերջապես բացեց դուռը: Այդ օրը կինը հրաշքով փրկվեց:  Երբ ավելի ուշ նա հարցրեց պահակին, թե ինչու որոշեց ստուգել սառցարանն այդ օրը, չէ որ դա իր պարտականությունների մեջ չի մտնում, պահակը պատասխանեց. « Ես աշխատում եմ այս գործարանում արդեն 35 տարի, հարյուրավոր մարդիկ են գալիս և գնում այստեղ, սակայն դուք միակն եք շատերի միջից, ով ամեն առավոտ ինձ ողջունում է, իսկ երեկոյան հաջողություն մաղթում:

Շատերի համար ես կարծես անտեսանելի եմ: Այսօր, երբ դուք եկաք աշխատանքի, ինչպես միշտ ինձ ասացիք «Ողջույն»: Սակայն երեկոյան ես հետաքրքիր կերպով նկատեցի, որ չեմ լսել ձեր «հաջողություն, վաղը կհանդիպենք»-ը: Այդ պատճառով ես որոշեցի ստուգել գործարանը և շրջակայքը:

Ես այնպես եմ սովորել  ձեր «բարև»-ին և «հաջողությանը»…դրանք ինձ հիշեցնում են, որ ես ինչ-որ մեկին պետք եմ:  Ահա թե ինչու ես սկսեցի ձեզ ամենուր փնտրել»: Եղեք հեզաբարո,սիրեք և հարգեք նրանց, ովքեր շրջապատում են ձեզ, քանի որ երբեք չգիտեք, թե ինչ կլինի վաղը:

Նյութի Աղբյուրը: 

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS