Այս աջիկան մայրիկիս բաղադրատոմսով եմ պատրաստում․ ամենաախորժելի աջիկան

Աջիկան շատ համեղ է ձմռանը։ Այն կարողանում ենք ուըել թե՜ տապակած մսի և թե՜ տարատեսակ փլավների հետ։ Ինքս շատ եմ սիրում աջիկան, սակայն երկար ժամանակ է, ինչ չէի կարողանում աջիկայի համեղ բաղա-դրատոմս հայթայթել։ Սակայն այն բաղադրատոմսը, որը կներկայացնեմ ստորև ֆանտաստիկ համեղ է ստաց-վում։

Այսպիսի աջիկայի բանկան վերջանում է անմիջապես բացելուց հետո, այնքան ախորժելի է, համեղ ու անուշա-բույր, որ ինքներդ էլ եթե փորձեք հաստատ գոհ կմնաք։

Անհրաժեշտ բաղադրիչներներն են՝

1․ 3 կգ դդմիկ,
2․ 1,5 կգ լոլիկ ,
3․ 0,5 կգ քաղցր բուլղարական պղպեղ,
4․ 0,5 կգ գազար,
5․ 5 գլուխ սխտոր ,
6․ 2 ճ․գ․ աղ,
7․ 2,5 ճ․գ․ կարմիր աղացած պղպեղ ,
8․ 100 գ շաքարավազ,
9․ 200 մլ բուսայուղ ,
10․ 100 մլ 9% քացախ

Պատրաստման եղանակ․

Սկզբում լոլիկն անհրաժեշտ է աղալ։ Հանել դդմիկի կեղևը և այն նույնպես աղալ։ Նույնն անել մաքրած պղպեղի ու գազարի հետ։ Սխտորը մաքրել ու ճզմել։ Ամբողջ բանջարեղենը միացնել մի կաթսայի մեջ։Այնուհետև ավե-լացնել աղ, շաքարավազ ու բուսայուղ։ Կաթսան դնել միջին կրակի վրա ու եփել 40 րոպե՝ պարբերաբար խառ-նելով։ Դրանից հետո ավելացնել կարմիր պղպեղը, քացախը ու եփել աջիկան ևս 10 րոպե։ Լցնել աջիկան ստե-րիլիզացված գոլ բանկաների մեջ։

Փակել ու շուռ տալ, փաթաթել ծածկոցով ու թողնել ամբողջ գիշեր։ Այնուհետև ուղղել և դասավորել իրենց տեղե-րում։ Այսքանը, հավաստիացնում ենք, որ շատ հեշտ է պատրաստելը, իսկ համեը անմահական է ստացվում։

Դե ինչ, բարի ախորժակ։

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS