Այս դպրոցական երեխան միլիոններ է աշխատում այնպիսի եղանակով, որը կարող են անել բոլորը․ Ահա թե ինչպես․․․

Իրականում ամեն ինչ ավելի հեշտ է, քանի կարող ենք պատկերացնել։ 16-ամյա դպրոցական Բո Ջեսափը ստեղծել է կայք, որտեղ հավաքված են ամերիկական անուններ։ Դրանցից կարող են ընտրել չինացի ծնողները։ Կայք մուտք գործելը վճարովի է։ Աղջիկն այժմ վաստակել է ավելի քան 30 000 000 դրամ։

Նման միտք աղջկա մոտ պատահաբար է ծագել։ Դրանից 1 տարի առաջ նա ծնողների հետ մեկնել էր Չինաստան, և մի օր ընթրիքի ժամանակ ընտանիքի մտերիմ ծանոթները կիսվել էին, որ չեն կարողանում կողմոնորոշվել, թե ինչպես անվանել երեխային։

Այժմ Չինաստանում լայն տարածում ունի՝ երեխային երկակի անուն տալու միտումը։ Երկրորդ անունը պիտի լինի ամերիկական, և պետք կգա այն դեպքում, եթե զավակը որոշի կրթություն ստանալ արտասահմանում։Բոն մի քիչ զարմացավ, երբ մեծահասակ մարդիկ խնդրեցին օգնել իրենց։ Չէ որ դա շատ պատասխանատու քայլ է։

Սակայն նա հետո իմացավ, որ չինացիները կարող են երեխային ծիծաղելի, նույնիսկ աբսուրդային անուն տալ՝ լեզվի չիմացության պատճառով։ Եվ աղջիկը որոշեց օգնել։Չինացի ծնողները չէին հասկանում բառերի իրական նշանակությունը։ Քիչ չեն դեպքերը, երբ նրանք նորածնին անվանել են Ռոլեքս կամ Վերսաչե։

Իսկ ահա չինական անվան ընտրության հարցին ապագա ծնողները չափազանց պատասխանատու են մոտենում։ Նրանք ուսումնասիրում են դրա նշանակությունը և որոշում, արդյոք այն հարմար է փոքրիկի բնավորությանը թե ոչ։

Բոն բավականին արագ ստեղծեց կայքը։ Նա տեղադրեց ոչ միայն անուններ, այլև դրանց մանրակրկիտ նշանակությունը։ Օգտատերը պիտի մուտաքագրի հետևյալ տվյալները․ կանացի թե տղամարդու անուն է իրեն պետք, բնավորության 6 հիմնական գծեր, որոնք նա ամենինց շատ է գնահատում և փոքրիկի ծնվելու օրը։

Պետք է վճարել սիմվոլիկ գումար։ Դրանից հետո համակարգն առաջարկում է 3 ամենահարմար անունները։ Գործողության ավարտին էլեկտրոնային փոստին գալիս է նամակ, որտեղ նշված է անունը, դրա նշանակություն և պատմություն որևէ հայտնի մարդու մասին, ով կրել է նույն անունը։

Արդեն ավելի քան 200 000 հոգի անուն են ընտրել՝ Բոյի կայքի շնորհիվ։ Աղջիկը սկզբում շոկի մեջ էր նման հաջողությունից, չէ որ ի սկզբանե նրա մտքով չէր էլ անցնում, որ մեծ գործ է անում։

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS