Այս կինը 28 տարի կույր է ձևացել. Ահա թե որն է եղել պատճառը

EnterTrain-ը ներկայացնում է իսպանուհի Կարմեն Խիմենեսին, ով մոտ 28 տարի առաջ ամբողջովին կուրացավ աչքերի լուրջ վնասվածքից հետո: Համենայն դեպս, նա այդպես ասաց իր ընկերներին և ընտանիքին:

Իրականում Կարմենն այնքան էր հոգնել «ողջույն» բառից և ինչ-որ մեկին բարևել չցանկանալուց, որ խաբեության դիմեց: Վերջերս պարզվեց, որ 57-ամյա կինը 3 տասնամյակ տեսնում էր և նույնիսկ շատ լավ:

Ճշմարտությունը նրա հարազատներին շոկի մատնեց, թեև նրանք նկատում էին, որ նրա վիճակը մի քիչ կասկածելի է: «Դերասանուհու» ամուսնու խոսքով՝ իրեն միշտ զարմացնում էր, որ նա աննման դիմահարդարում էր անում:

Իսկ երբեմն նա նկատում էր, որ կինն աչքի պոչով փորձում է հեռուստացույց դիտել: Բայց Կարմենը չէր խոստովանում, որ տեսնում է: Մինչև վերջերս: «Ես հեգնել էի փողոցում մարդկանց հանդիպել և կանգնել ողջունելու և զրուցելու նրանց հետ: Ես երբեք շփվող չէի: Կույր ձևանալով՝ ես խուսափում էի շատ սոցիալական պարտականությոններից»,- ասում է Կարմենը:

Խիմենեսը նաև վախենում էր դատարանի առաջ կանգնել, քանի որ այդ ամբողջ ընթացքում նա հատուկ ֆինանսական օգնություն էր ստանում կույրերի համար: Մինչև հիմա պարզ չէ՝ այս պատմությունն իրակա՞ն է, թե՞ ոչ: Համաշխարհային ԶԼՄ-ները վկայակոչում են Hay Noticia-ն՝ լուրի միակ աղբյուրը:

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS