Այս մասին իմանալուց հետո, այլևս օրս չեմ պատկերացնում առանց սպանաղի հյութի․ Ահա, թե ինչու

Սպանախը շատ օգտակար բանջարեղեն է, որը կարելի է օգտագործել ինչպես աղցաններ ու կանաչ սմուզիներ պատրաստելու համար, այնպես էլ որպես տաք ուտեստների բաղադրիչ։ Այն հարուստ է սպիտակուցներով, վի-տամիններով ու հանքանյութերով, սակայն մարդիկ հաճախ թերագնահատում են այս մթերքի օգտակարութ-յունն ու նախապատվությունը տալիս այլ բաղադրիչներին։

Օգնում է պայքարել շաքարային դիաբետի դեմ

Սպանախը հակաօքսիդանտների հարուստ աղբյուր է։ Այն պարունակում է ալֆալինոլենաթթու, որն օգնում է բարձրացնել ինսուլինի մակարդակը։ Բացի այդ սպանախի հյութը դրական ազդեցություն է ունենում արյան մեջ շաքարի մակարդակի վրա, ուստի այն շատ օգտակար է շաքարային դիաբետով հիվանդների համար։

Բարելավում է տեսողությունը

Սպանախը հարուստ է բետա-կարոտինով, լյուտեինով ու զեակսանտինով, իսկ այս տարրերը շատ կարևոր են տեսողության պահպանման համար։ Այս օգտակար նյութերն օգնում են կանխել մակուլոդիստրոֆիան, որը տե-սողության վատթարացման հիմնական պատճառներից մեկն է։

Բարելավում է մազերի ու մաշկի վիճակը

Մեծ քանակությամբ հակաօքսիդանտների շնորհիվ սպանախն օգնում է թարմացնել բջիջներն ու պահպանել մաշկի խոնավությունը։Բացի այդ, այս բույսը հարուսը է А, В և С վիտամիններով, որոնք խթանում են մազերի աճն ու դարձնում դրանք շատ ավելի փարթամ։

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS