Ժողովրդական բժշկությունն ունի բազմաթիվ բաղադրատոմսեր, որոնք օգնում են սաստիկ ատամնացավի դեպքում: takprosto կայքն առաջարկում է մի բաղադրատոմս, որը կօգնի ազատվել այդ տհաճ ցավից:
Բաղադրություն.
- 5 թ/գ աղացած մեխակ,
- 5 թ/գ կոկոսի յուղ:
Պատրաստման կարգը
- Բաղադրիչները խառնեք, որ համասեռ զանգված ստանաք: Խառնուրդը լցրեք ապակե տարայի մեջ և դրեք սառնարանում:
- Բամբակե փայտիկի միջոցով փոքր-ինչ վերցրեք այս խյուսից և տեղադրեք ցավող ատամի կամ բորբոքված լնդի վրա:
- Մի քանի րոպե անց անմիջապես կզգաք տարբերությունը:
Մեխակը պարունակում է հզոր ցավազրկող տարր՝ էվգենոլ, իսկ կոկոսի յուղն ունի հակաբորբոքային հատկություն: