Այս ու՞ր ենք գնում, կամ գնալու այսպես…

Համլետ Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Ինձ մի բան է հետաքրքրում…և ոչ միայն ինձ։
Գիտակցաբա՞ր են անում ոմանք այսօր այն `ինչը պետք չունեն անելու…օգնու՞մ են,թե խանգարու՞մ համաժողովրդական հեղափոխության վերջնական հաղթանակի արձանագրմանը…
Եթե այն նույն Սպիտակցի Հայկոն ,Թաթուլ Ավոյանը ,ովքեր ազերաթրքական մուղամներ էին երգում ազերիների հետ և համաժողովրդական շարժման օրերին հանկարծ ասեին`մերժի՜ր… բառը ,կամ մուղամաոճային երգ նվիրեին շարժմանը … ինչ է կմոռանաի՞ք ձեր արդարացված հայհոյանքները,ազգային բարոյական նորմերն ու դիմագիծը ` կասեիք կեցցե՞ք…
Հարութ Փամբուկչյան…


Այն նույն Ձախ Հարութը`ո՛վ, Երկրաշարժի ցավալի օրերին և հետո, Սփյուռքում բազմաթիվ համերգներ էր տալիս `իր ուժերի ներածի չափով օգնում էր իր եղբայրներին,քույրերին…
Այն նույն Ձախ Հարութը `ո՛վ,Հայաստանում ներկայացրած համերգներից ստացած հասույթը նվիրաբերեց Երկրաշարժից տուժած հայրենակիցներին։
Այն նույն Ձախ Հարութը ,որ օժանդակում էր Արցախի ազատագրական պայքարին…
Իսկ ո՞վ չգիտի,թե Հարութը ինչպես է ուրախանում երգելիս, ինչ շարժումներ է անում համերգների ժամանակ,ինչպիսի ոճ ունի … ու մի նկարով `չգիտեմ ինչու՞ … այսօր այսքան անհարիր խոսքեր և հայհոյանքներ …


Այդ նույն Ձախ Հարութը հաստատ ու երբեք ոչ մեկի առջև չէր կարող խոնարհվել `բացառությամբ իր ազգից,ժողովրդից ,համոզմունք֊գաղափարներից…
Սովետական ռեժիմի դեմ չխոնարհվածները `ոչ մեկի առջև չէր կարող խոնարհվել…
Իրոք արդեն ամոթ է `առավել ևս շատ ցավալի …
Հայաստանի նորընտիր Վարչապետը բազմիցս հայտարարել ու հայտարարում է,որ քենախնդրության էջը փակված է այլևս։
Նմանօրինակ վարվեցողության մշակույթով նմանվում եք քենախնդիր նախկիններին …
Այս ու՞ր ենք գնում ,կամ գնալու այսպես…
Այս կերպ ոչ թե օգնում եք,այլ խանգարում եք արատավորն ու ատելությունը արմատախիլ անելու մղումներին և ձգտումներին Հայոց մեջ…»

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS