Այս վտանգը սպառնում է ողջ մարդկությանը, սակայն դա գաղտնի է պահվում

ՀԱՅՏՆՈՒԹՅԱՆ ԳՐՔԻ 13_ՐԴ ԳԼԽՈՒՄ ՆԿԱՐԱԳՐՎԱԾ ԳԱԶԱՆԻ ԽՈՐՀՈՒՐԴԸ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՄԵԿՆԱԲԱՆՄԱՄԲ

Գազանի անվան և պատկերի գաղտնիքը ըստ
Անդրեյ քահանա Գորբունովի

«Գազանի անունը» բոլոր ժամանակներում ամենամեծ գաղտնիք էր ներկայացնում Հայտնության գրքի մեկնողական գրականության մեջ: Նախապես իմանալ այդ գաղտնիքը հնարավոր չէր, ինչի համար և հայտնութենական «գազանի անվան» հին մեկնությունները չընդունվեցին եկեղեցու վարդապետության մեջ: Սուրբ Իրինեոս Լիոնացին օրինակ, զգուշացնում էր, որ հակաքրիստոսի անվան բացահայտմամբ զբաղվելը վտանգավոր է և ասում էր, որ «ավելի ճիշտ և անվտանգ կլիներ սպասել մարգարեության իրականացմանը, քան ենթադրել, կամ գուշակել ինչ-որ անուններ»: Սուրբ Անդրեաս Կեսարացին իր «Մեկնություն Հայտնության գրքի» աշխատության մեջ մատնանշելով բազմաթիվ մեկնիչների հակաքրիստոսի անունը իմանալու փորձերը գալիս է հետևյալ եզրակացության. «Գազանի թվի, նաև նրա մասին գրված մնացած բաների հստակ ճանաչումը կբացի արթուններին ու ողջախոհներին փորձը և ժամանակը»:
Ահա թե ինչու Հայտնության գրքի «գազանի անվան» մասին մարգարեության ճիշտ պատկերացումը հնարավոր դարձավ միայն մեր ժամանակներում, երբ իրականությունը (փորձը), իրադարձությունների զարգացումը (ժամանակը) բացահայտում են մեզ, որ Հովհաննես Աստվածաբանը նկարագրում եր հենց այն, ինչ կատարվում է արդեն այսօր մեր աչքերի առաջ:
Սուրբ Հիպոլիտոս Հռոմեացին գրում էր, որ «գազանի դրոշմը ընդունողներից շատերը պիտի լինեն Աստվածաշունչ կարդացողները», իսկ «կխուսափեն դրոշմից նրանք, ովքեր լրջախոհ և մտասույզ կքննեն Սուրբ Գրքի խոսքերը» : Հայտնության գրքի 13-րդ գլխի հենց խորաքնին ընթերցումը և ժամանակակից իրականության հետ համադրումը բերում են այն համոզման, որ Հովհաննես առաքյալը հակաքրիստոսի դրոշմի մասին ասաց ամեն անհրաժեշտն ու բավարարը, նրա համար, որ այնժամ, երբ դա իրականություն դառնա , «արթունները»`հոգևոր իմաստություն և պայծառամտություն ունեցողները, կարողանային հեշտությամբ բացահայտել այն:
Կան երկու սխալ մոտեցումներ Հայտնության գրքի գազանի դրոշմին վերաբերվող մեկնություններում: Առաջին սխալը դա մեկնիչների փորձն է ամեն գնով գաղտնազերծել «հակաքրիստոսի թիվը» և ստանալ նրա անունը:


Հայտնության գրքի 13-րդ գլխի 17-րդ տողում ասված է «գրի դրոշմը» (ոչ թե կնիքը, այլ գծագրում, ուրվագիր), և գազանի անունը ու նրա անվան թիվը : Դեռ շատ վաղ ժամանակաշրջանից մեկնիչները ահագին ջանք գործադրեցին բացահայտելու այդ խոսքերի իմաստը: Ինչքան փորձեր արվեց գուշակել և իմանալ «գազանի անունը» (փոխանակ պատասխանել «հաշվի’ր գազանի թիվը» կոչին): Բոլոր այս տեսակ փորձերը հիմնված էին տարբեր հաշվարկումների վրա, երբ հակաքրիստոսի ենթադրյալ անվան տառերի թվային արժեքները հարմարեցվում էին 666 թվի հետ:
Սակայն Հայտնության գիրքը ասում է հակաքրիստոսի ոչ թե անձնական անվան մասին, կամ ինչպես նա պիտի կոչվի: Հովհաննես առաքյալը մաթեմատիկայի և երկրաչափության գիտելիքներ չուներ, որպեսզի զբաղվեր բարդ հաշվարկումներով, փորձելով գաղտնագրել «կործանման որդու» անունը: Այստեղ ուրիշ իմաստ կա: «Գազանի անունը» (ոչ թե հակաքրիստոսի, այլ գազանի) դա գազանի կողմից մարդուն տրվող անուն է (այլ ոչ թե հակաքրիստոսի կողմից), այսինքն, հենց հակաքրիստոնեական , համաշխարային, տոտալ էլեկտրոնային վերահսկման և կառավարման համակարգի կողմից` «նոր համաշխարային հասարակարգի» պայմաններում: Հարմար է այստեղ հիշել, որ սուպերհամակարգիչները (Բրյուսելում, Կալիֆորնիայում և այլն), որոնք ստեղծված են ամբողջ տեղեկատվության կուտակման համար, նույնպես կրում են «Գազան» անունը (անգլ.- beast): Հատկանշական է, որ ծրագրավորողներից և համակարգչային մասնագետներից շատերը նաև ցանկացած համակարգիչ կոչում են «գազան»:
Այդ իսկ պատճառով «գծագրվելու» է ոչ թե հակաքրիստոսի սեփական անունը, այլ մարդու անհատական , անձնական անունը: Եվ այդ անունը պիտի լինի էլեկտրոնային: Սակայն, Հովհաննես առաքյալը ոչինչ չգիտեր ապագա էլեկտրոնիկայի և համակարգչային տեխնիկայի մասին և չէր կարող ասել, որ անունը լինելու է էլեկտրոնային, ինչպես և չէր կարող ասել այն , որ մարդկանց պիտի վերագրեն «նույնականացման համարներ»: Բայց նա գիտեր, որ կան անուններ և թվեր, դրա համար և ասաց պարզ ձևով. «և նրա անվան թիվը»: Իսկ համակարգիչները հենց նրանով են տարբերվում, որ կարդում և մշակում են ինֆորմացիան թվային տեսքով:
Այսպիսով, «անունը» և «անվան թիվը» հասկացությունները ըստ էության հոմանիշներ են, և իրենց բովանդակությամբ համարժեք են: ԳԱԶԱՆԻ ԱՆՈՒՆԸ ԵՎ ՆՐԱ ԱՆՎԱՆ ԹԻՎԸ ` նույն բաներ են: «Անվան թիվը» դա անուն է թվի տեսքով, այսինքն թվային անուն:
Այլ կերպ ասած, անհատական անունը ` մարդուն նույնականացնող անունը լինելու է թիվը` անձնական կոդը: Իսկ կարդացվելու է այն որպես «գծագրում» (գիծ կամ շտրիխ), շտրիխ-կոդ: Այսինքն, «գծագրումը» դա գծապատկերն է կամ ուրվագիրը թվային անվան: Ապագա թվային անունը Հովհաննես առաքյալը կոչեց գրի դրոշմ (ուրվագիր, ռուս.- начертание), որպեսզի ցույց տա, որ այն ոչ միայն թվային տեսք, այլ նաև գծագրային, շտրիխային ձև պիտի ունենա:
Հայտնության գրքի բնագիրը գրվել է հունարեն լեզվով, որտեղ «գրի դրոշմ» ( հուն. — խարայմա) բառը բառացիորեն նշանակում է ուղիղ գծեր քաշել, քերծել, խազեր անցկացնել: Իսկ մեզ համար սովորական «դրոշմ» կամ «կնիք» տերմինները հստակ չեն փոխանցում խարայմա («գծագրում») բառի իմաստը: Շտրիխ-կոդ բառի միջազգային անվանումը` bar-cod, իսկ bar բառը անգլերենից թարգմանած նշանակում է գիծ, սյուն, ցից, ցանկապատ: Հաշվի առնելով, որ շտրիխ-կոդը իրենից իսկապես ներկայացնում է գծերի մի խումբ , ապա նրա նմանությունը հայտնութենական «գրի դրոշմին» դառնում է ակնհայտ: Դա իրապես, այն էլեկտրոնային բանտի «ցանկապատն» է, որտեղ ուզում են գցել ամբողջ մարդկությանը

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS