Այս փոշին պարունակում է ավելի շատ անտիօքսիդանտ, քան հապալասը,ավելի շատ երկաթ,քան սպանախը և ավելի շատ վիտամին A,քան գազարը!

Նորմալացնում է արյան ճնշումը,կարգավորում է խոլեստերինի  և ինսուլինի քանակությունը: Սպիրուլինան հայտնի է դարձել դեռ վերջերս, որպես ացտեկների գաղտնի դեղամիջոց:Այն շատ հաճախ անվանում են հրաշք -փոշի:

Հետազոտությունները ցույց են տվել,որ այն հարուստ է սպիտակուցներով, անտիօքսիդանտներով, վիտամիններով ու տարբեր հանքային նյութերով: Պարզվում է ,որ սպիրուլինան պարունակում է 2 անգամ ավելի օգտակար նյութեր,քան 5 բաժին ավելի միրգն ու բանջարեղենը:

Սպիրուլինան հաճելի վառ գույն ունի,հարուստ է բետա-կերոտինով և a- քլորոֆիլով: Այդ ջրիմուռները ֆոտոսինթեզի շնորհիվ թթվածին են արտադրում:

Այն կարելի է գտնել օվկիանոսներում,  խոնավ հողերում,քաղցրահամ ջրերում, նույնիսկ ժայռերի վրա:Ասում են նույնիսկ Անտարկտիդայում են տեսել սպիրուլինա:Խանութներում հանդիպող սպիրուլինայի մեծ մասը բերված են Հավայան կղզիներից ու Հարավային Ամերիկայից:

Սպիրուլինան ,դա 60%  սպիտակուց է, ինչպես նաև մեծ քանակությամբ վիտամին B12 է պարունակում: Այն նաև հարուստ է  վիտամին B1,B2,B3,B6,B9 -ով, տարբերհանքանյութերով, կալիումով, կալցիումով, մագնեզիումով, ֆոսֆորով, նատրիումով և ցինկով

Բուժում է ալերգիան,ամրացնում է մարդու իմունային համակարգը,կարգավորում է արյան ճնշումը և խոլոստերինի քանակությունը, կանխարգելում է քաղցկեղը,խթանում է տարբեր օգտակար բակտերիաների առաջացումը:Այն նաև կանխում է կատարակտի առաջացումը:Այն հակաբորբոքային և հակաբակտերիալ հատկություններ ունի,վերականգնում է լյարդը քիմիաթերապիայից հետո, կարգավորում է օրգանիզմի ինսուլինը:

Այն կարելի է ուղղակի ընդունել ,որպես դեղահաբ, կամ ավելացնել փոշին կանաչ կոկտելի մեջ:

Սկզբից անհրաժեշտ է այն օգտագործել փոքր քանակությամբ,այնուհետև կարող եք կամաց-կամաց ավելացնել:

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS