Այս փոքրիկը ողջ մնաց սրտի 9 վիրահատությունից և ինսուլտից հետո

Այս փոքրիկին մեծ անհամբերությամբ ու սիրով էին սպասում ծնողները: Նա լույս աշխարհ եկավ և բժիշկները նրա մոտ ախտորոշեցին հիպոպլաստիկ սրտային համախտանիշ: Այդպիսի ախտորոշմամբ հազվադեպ են ողջ մնում: Նա ենթարկվեց սրտի 9 վիրահատության, 3 անգամ նրան վերակենդանացրել են և նա նաև ինսուլտ է տարել: Նրա ողջ մնալը հրաշք կլիներ, ինչպես ասում էին բժիշկները: Բայց պարզվում է հրաշքներ լինում են:

Նա ծնվել է 2 կգ քաշով և նա առաջին վիահատությանը ենթարկվեց երբ դեռ հազիվ մեկ շաբաթական էր:Նրա բոլոր հարազատները աղոթում էին նրա համար, ցավալի էր տեսնել այդ փոքրիկ էակին բժշկակական սարքավորումների տակ: Բժիշկներն ապշած էին, թե ինչպես է փոքրիկը պայքարում կյանքի համար:

Վերջապես 15 ամիս անց նրան դուրս գրեցին հիվանդանոցից, սակայն որոշ ժամանակ անց նա ինսուլտ տարավ և կրկին վերադարձավ հիվանդանոց: Կրկին պայքարեց ու հաղթեց: Ապագայում նրան սրտի փոխպատվաստում է սպասվում:

Ջեքը շատ ուրախ երեխա է, նա միշտ ժպտում է և մեծ ուրախություն պարգևում ծնողներին ու իրեն շրջապատողներին: Առողջություն քեզ, փոքրիկ հրաշք:

Շնորհակալություն Տեր, փոքրիկին երկրորդ կյանք պարգևելու համար:

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS