Անեկդոտներ , որոնք տրանադրություն կբարձրացնեն․ Անբաստանյալին հարցնում են դատարանում՝ Ինչո՞ւ եք 3 անգամ թալանել նույն խանութը․․․

Անեկդոտ 1

-Մեղադրյալ, ինչո՞ւ եք 3 անգամ թալանել նույն խանութը

-Դե, առաջին անգամ ընկերուհիս էդ խանութում շոր էր հավանել, էդ հավանած շորն եմ տարել։

-Հասկացանք, իսկ 2-րդ ու 3-րդ անգամնե՞րը։

-Դե քաղաքացի դատավոր, էս եվայի ցեղին գիտեք, էդ 2 անգամն էլ հետ եմ տարել փոխելու։

Անեկդոտ 2

Բանկից զանգահարում են վարկառուին․

-Բարև Ձեզ, բանկից ենք զանգում, ձեր վարկի ժամկետը լրացել ա։

-Լրացել ա, շպրտեք թող էթա։

Անեկդոտ 3

Դռան զանգը տալիս են․

-Ո՞վ ա։

-Պատուհան տեղադրողը։

-Բայց Դուք նոր ներս մտաք։

-Բացեք, ընգել եմ։

Անեկդոտ 4

Հայրը ասում է որդուն․

-Տղաս, այսօր քո կյանքի ամենաերջանիկ օրն է։

-Պապ, բայց հարսանիքս վաղն է։

-Դե, հենց դա էլ նկատի ունեի

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS