Անեկդոտ․ Երկու վանեցի գրազ են գալիս, թե իրենցից ով ավելի քիչ գումար կնվիրաբերի եկեղեցուն․․․Ծիծաղից թուլացել էի

Վանեցիները

Երկու վանեցի գրազ են գալիս, թե իրենցից ով ավելի քիչ գումար կնվիրաբերի եկեղեցուն։ Երբ նրանց մոտով անցնում է սկուտեղով սպասավորը, մեկը 10-դրամանոց է դնում սկուտեղի վրա և հաղթական հայացքով նայում մյուսին։
-Երկուսիս կողմից,- ասում է երկրորդը և խաչակնքում։

Օձը…

Նորապսակները քայլում են զբոսայգում ու այդ պահին թփերի տակից օձ է դուրս գալիս:Աղջիկը խուճապահար գոռում է.
-Վայ մամա ջան:
Տղան էլ.
-Սիրելիս, անկեղծ ասաած ես էլ քո մայրիկին նմանեցրի,բայց չէի համարձակվում ասել…

Հյուրընկալություն

Կինը հյուր է գնացած լինում:Վերադառնալով տուն պատմում է ամուսնուն.
-Շատ լավ երեկո անցկացրեցինք: Տանտերերը խնդրեցին, որ երգեմ, ես էլ համաձայնեցի:
Ամուսինը.
-Ճիշտ ես արել: Ես դրանց հեչ չեմ սիրում…

Հարկային տեսուչը

Մի անգամ հարկային տեսուչը բողոքում է իր գործընկերոջը.
– Ինչպիսի անհասկացող հարկատու էր հանդիպել: Ես իրեն մի անգամ բացատրեցի, թե ինչպես պետք է լրացնել հայտարարագիրը, նա չհասկացավ: Երկրորդ անգամ բացատրեցի` էլի չհասկացավ: Երրորդ անգամ բացատրեցի` ես հասկացա, ինքը էլի չհասկացավ…

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS