Անձնական կյանքս մի կողմ թողած մեծացրեցի փախած քրոջս աղջկան, բայց նա շնորհակալության փոխարեն ինձ դավաճան անվանեց

Իմ քույրն ուղղակի փախել է:Թողեց ինձ ու մորս մոտ իր 5 ամսական դստերը և պարզապես անհետացավ:Միայն մի երկտող էր թողել. «Չեմ ուզում այսպիսի կյանքով ապրել:»Ես ու մայրս մի կերպ էինք մեծացնում երեխային, փոքրիկի հոր մասին նույնպես տեղեկություն չունեինք:

Երբ լրացավ Մարիամի 3 տարեկանը,կարողացանք քրոջս զրկել մայրական իրավունքից, և խնամակալո ւթյունը ձևակերպեցինք մորս վրա:Մարիամը շատ ակտիվ և կենսուրախ երեխա էր: Նա ինձ մայրիկ էր ամվանում: Երբ երեխան 5 տարեկան էր, շատ լուրջ ընտրության առաջ կանգնեցի. ընկերս, ում հետ արդեն 3 տարի հանդիպում էինք, ամո ւսնության առաջարկություն արեց, բայց ասաց, որ երեխային չեմ կարող ինձ հետ տանել:

Մայրս էլ հիվանդ էր, հատ կապես քրոջս արարքից հետո գրեթե անկող նային էր դարձել: Չկարողացա բախտի քմահաճույքին թողնել Մարիամին և հանուն նրա հրաժարվեցի իմ անձնական երջանկությունից:Որոշ ժամանակ անց խաչ քաշեցի իմ անձնականի վրա, քանի որ մահացավ մայրս… 18 տարի ես եղել եմ Մարիամի մայրը, մինչև այն սարսափելի օրը…

Անսպասելի վերադարձավ քույրս, թանկարժեք մեքենայով, վերջին մոդելի հեռախոսով: Նա ստեց Մարիամին՝ ա-սելով, իբր այսքան ժամանակ ես թույլ չեմ տվել նրանց շփվել:Աղջկաս էլ երևի ձեռնտու էր նրան հավատալը, համ էլ, ի վերջո, հարազատ մայրն է: Նա ինձ հիմար հաշվապահ անվանեց և պահանջեց, որ այլևս իրեն իմ դուստրը չհամարեմ:

Հաջորդ օրը նա ուղղակի հեռացավ մոր հետ, առանց՝ ինչպես ինքը ասաց, էժանագին քրջերը հավաքելու:Կես տարի ես ուղղակի գոյատևում էի: ՉԷի հավատում, որ սա իրականում է եղել: Ինչպես կարող ես կյանքդ ապրել հանուն մեկի, իսկ հետո դառնալ նրա թշնամին…

2 ամիս առաջ սկսեցի նկատել իմ կոլեգային, ով արդեն վաղուց էր իմ հանդեպ առանձնակի ուշադրություն ցու-ցաբերում: Ոչ ես եմ 18 տարեկան, նա էլ պատանի չէ, մի քանի անգամ հանդիպելուց հետո որոշեցինք ամուսնա-նալ: Հավատում եմ, որ դեռ կկարողանամ ունենալ իմ իսկական ընտանիքը:Իսկ քույրս էլ նույն անամոթն է, բայց չէի մտածում, որ ունակ է նման արարքի:

Պարզվում է, որ իր որդուն երիկամի փոխպա տվաստում է անհրա ժեշտ, նա էլ տարել է Մարիամին, բայց անա-լիզը պարզել է, որ աղջիկը չի կարող դոնոր լինել: Բնականաբար, Մարիամը պետք չէ ոչ մորը, ոչ էլ նրա նոր ա-մուսնուն: Բայց ես հստակ որոշել եմ, որ չեմ ընդունի Մարիամին…Դավաճաններն իմ կյանքում տեղ չունեն:

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS