Ապտակ Ալիևին ու Էրդողանին իրենց իսկ ժողովրդի կողմից․․․Թուրքիայի մտավորականները կոչ են անում իրենց ժողովրդին ճանաչել Արցախի անկախությունը

«Ցեղասպանության հակառակորդների միության» նախագահ Ալի Էրթեմը, որն ազգությամբ թուրք է և ներկա-յում բնակվում է Գերմանիայում, ԼՂ հակամարտության սրման ֆոնին Շտուտգարտում մասնակցել է հայ հա-մայնքի կազմակերպած ցույցին, որի ընթացքում հանդես է եկել հայերի երկրորդ ցեղասպանությունը կանխելու և Արցախի Հանրապետությունը ճանաչելու կոչերով։

Մտավորականն այս մասին գրել է իր ֆեյսբուքյան էջում:

Էրթեմը նշել է, որ Ադրբեջանը լայնածավալ հարձակում է սկսել Արցախի Հանրապետության դեմ՝ իր նպատակ-ներում կիրառելով Թուրքիայի կողմից Սիրիայում հավաքված ջիհադական ահաբեկչական խմբերի վարձկան-ներին:Նրա խոսքով՝ հարձակման նպատակը Արցախի ժողովրդին ազատությունից զրկելն է, տարածաշրջանում կայունության ու խաղաղության վերացումը։

Մտավորականը խոսել է նաև թուրքերի ու ադրբեջանցիների կողմից խաղաղ բնակավայրերի վրա հարձակում-ների մասին՝ ընդգծելով, որ դա հակասում է Ժնևի կոնվենցիայի և Մարդու իրավունքների կոնվենցիաների նոր-մերին։

Նա դիմել է ԵԱՀԿ Մինսկի խմբին, միջազգային հանրությանը, աշխարհի կառավարություններին, մարդու իրա-վունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպություններին՝ կոչ անելով ջանքեր գործադրել Արցախի և Հայաստանի դեմ զինված ագրեսիան անմիջապես կանգնեցնելու ուղղությամբ։

«Այս ագրեսիայի դեմ վճռական դիրքորոշում ցուցաբերելու և տարածաշրջանում խաղաղությունը և անվտան-գությունը վերահաստատելու համար ազդեցիկ կլինի Արցախի Հանրապետության միջազգային ճանաչումը։ Այդ պատճառով աշխարհին կոչ ենք անում ճանաչել Արցախի Հանրապետությունը՝ հանուն Արցախի քաղաքացի-ների կյանքի և խաղաղ զարգացման իրավունքը երաշխավորման»,-ասել է մտավորականը:

Բացի այդ, ակցիայի մասնակիցները Գերմանիայի դաշնային կառավարությունից պահանջել է դադարեցնել զեն-քի վաճառքը Թուրքիային:Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։

Հոկտեմբերի 19-ի դրությամբ Արցախի զինուժը խոցելէ հակառակորդի՝ 16 ուղղաթիռ,22 ինքնաթիռ,195 անօդա-չու թռչող սարք, 566 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 86 ավտոտրանսպորտ, 10 զրահափո-խադրիչ, 4 «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 4 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ:

Հակառակորդն ունի ավելի քան 6259 զոհ։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 729 զոհ։ Ադրբեջա-նի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքա-ցիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում զոհվել է 2 քաղաքացիական անձ, Արցա-խում զոհվել է 36 քաղաքացիական անձ, վիրավորվել է 115 քաղաքացիական անձ, նախնական տվյալներով՝ լրջորեն վնասվել է ավելի քան 6700 մասնավոր սեփականության անշարժ գույք, ավելի քան 640 մեքենա, շուրջ 1110 ենթակառուցվածքային, հանրային և արտադրական նշանակության օբյեկտներ:

Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։Արդեն երկու անգամ հայտարարվել է մարդասիրական հրադադարի մասին, սակայն ա-դրբեջանական զինուժը դիվերսիոն գործողություն է իրականացրել, նաև հրթիռակոծել խաղաղ բնակավայրեր Արցախում։

Աղբյուր

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS