Առшվпտ յшն ժшմը 4։00-ին գնшլпւ եմ Արցшխ․ ժшմկե տшյին զինծшռшյпղի մшյր

«Ժամը 18։00-ից հետո ռուսական խաղաղապահն անտառային ճանապարհներում ոչ մի հսկողություն չի իրա-կանացում։ Դա խոսում է այն մասին, որ մեր բալիկները վտանգված են»,- այս մասին ասաց ՊՆ առջև հավաք-ված ժամկետային զինծառայողների ծնողներից մեկը։

«Ցանկացած թուրք, լավ տիրապետելով ռուսերենին, հայերենին, հայկական, ռուսական խաղաղապահի համա-զգեստով կարող է վնաս պատճառել մեր երեխաներին։ Ես անձամբ գնացել և գիշերել եմ ամսի 17-ին։ Սպաների խորհրդով եղել ենք շատ ուշիմ, որովհետև ամեն պահի կարա ամեն ինչ լինի։ Արդեն տղաները զանգում են մեզ, ասում են՝ մամ, գալո՞ւ եք դուք․․․ Այո՛, գալու ենք․․․

Ինչքան շատ բալիկ կարեցա, էնքան բերելու եմ, հասցնեմ հայկական հող»,- նշեց ծնողը։«Առավոտյան ժամը 4։00-ից 5։00-ը լինելու եմ հրապարակում։ Քանի մեքենա կմիանա ինձ՝ կմիանա, հակառակ դեպքում միայնակ իմ մեքենայով գնալու եմ Արցախի հանրապետության կառավարության շենքում իմ բողոքի ձայնը բարձրացնելու»,- հավելեց կինը։

Աղբյուր

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS