Առաջին հայացքից նա նուրբ և անմեղ աղջիկ է, սակայն տեսեք թե իրականում նա ինչի է ընդունակ

Այս նուրբ աղջնակը Յուսրա Մարդինին է՝ 18-ամյա սիրիացի լողորդուհին, ով իրեն է կապել գաղթյալների նավն ու երեք ժամ առանց դադարի լողացել է դեպի ափը՝ փրկելով 18 մարդու կյանք:

2015թ. Սիրիայում շարունակվող քաղաքացիական պատերազմի արդյունքում նրանց տունը ավերվել էր, և Յուրսան քրոջ հետ փախուստի է դիմել երկրից: Հասնելով Լիբանան, իսկ հետո Թուրքիա՝ նրանք որոշեցին մոտորանավակով ապօրինի ճանապարհով ներգաղթել Հունաստան:

Картинки по запросу yusra mardini

Նավակի վրա կար 20 մարդ, այնինչ այն նախատեսված էր 7 մարդու համար:

Երբ նավակի շարժիչի աշխատանքը խափանվեց, ու այն սկսեց խորտակվել Էգեյան ծովում, փրկվելու շանս ունեին միայն Յուսրան ու իր քույրը, որովհետև նավակի վրա գտնվող 20 հոգուց միայն իրենք լողալ գիտեին: Աղջիկները որոշեցին անել այն, ինչը հետո պետք է հերոսություն կոչվեր:

Картинки по запросу yusra mardini

Նրանք իրենց մարմիններին կապեցին նավակն ու սկսեցին լողալ՝ փրկելով 18 մարդու կյանք: Նրանք բարեհաջող հասան Լեսբոս կղզի ու փրկեցին բոլոր գաղթյալներին:

Похожее изображение

Օլիմպիական խաղերի ժամանակ 200 մետր ազատ ոճի լող մարզաձևում Յուսրան ներեկայացրել էր իր հայրենիքը՝ Սիրիան, իսկ ահա 2016թ. Օլիմպիական խաղերի ժամանակ Յուսրան ներկայացնում էր գաղթականների հավաքականը:

Картинки по запросу yusra mardini

Ահա այսպես՝ ընդամենը 18 տարեկան, բայց արդեն իսկական մարդկայնության ու մեծահոգության խորհրդանիշ:

Նյութի աղբյուրը

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS