Առավոտյան,երբ գործի էի գնում,երկրորդ կանգառում մի պապիկ բարձրացավ տրանսպորտ․․․Նա գրպանից մի քանի մետաղադրամ հանեց և սկսեց հաշվել

Առավոտյան,երբ գործի էի գնում,երկրորդ կանգառում մի պապիկ բարձրացավ տրանսպորտ․․․Նա գրպանից մի քանի մետաղադրամ
հանեց և սկսեց հաշվել։Այսօր առավոտյան գնում էի աշխատանքի, եթե անկեղծ, տրամադրություն ընդհանրապես չունեի, բացի այդ
ուշանում էի: Երկրորդ կանգառում մի պապիկ բարձրացավ: Նա գրպանից մետաղադրամներ հանեց և սկսեց հաշվել: Հետո ձեռքը
մեկնեց վարորդին և ասաց.

-Պահիր, որդիս, բայց չգիտեմ, բավական է թե ոչ, այդքանն է մոտս: Հաջորդ կանգառում պիտի իջնեմ:

Ինչպես հասկացա, պապիկը քիչ էր գումար տվել: Կանխազգալով, որ վարորդը զայրանալու է, բացեցի պայուսակս, որ վճարեմ պա-
պիկի փոխարեն: Սակայն այդ պահին երիտասարդ վարորդը ձեռքով մի կողմ տարավ պապիկի մետաղադրամները և ասաց.

-Հայրիկ ջան, պետք չէ, պահիր գումարդ քեզ: Առանց այն էլ ընդամենը մի կանգառ ես գնում:

Անկեղծ ասած, ես ցնցված էի, ինչպես և մյուս ուղևորները: Ես հաճախ եմ տեսնում բարկացած վարորդների, բայց նման մեծահոգու-
թյունն ինձ համար չափազանց հաճելի էր:

Պապիկը մանրը դրեց գրպանը և կամաց ձայնով ասաց.

-Շնորհակալ եմ:

Նախքան իջնելը՝ նա ևս մի անգամ շնորհակա լություն հայտնեց վարորդին: Թվում է, թե արտառոց ոչ մի բան չկա, բայց այսօր մեր
կյանքում այն քան քիչ է բարին և դրականը: Պատկեր ացնում եմ, թե որքան մեծ նշան ակություն ուներ դա պա պիկի համար: Այդ
դեպքն ինձ հույս տվեց, որ դեռ ամեն ինչ կորցրած չէ, դեռ կան բարի մարդիկ, ում վրա կարող ենք հույս դնել:

Շնորհակալ եմ այդ վարորդին՝ մռայլ առավոտս լուսավոր դարձնելու համար:

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS