Առավոտյան գնում էի բանկ վարկիս հերթական մարումը կատարելու, երբ գետնին թափված գումար գտա․․․Բարձր երաժշտություն, բոլորը շնորհավորում էին ինձ

Առավոտյան գնում էի բանկ վարկիս հերթական մարումը կատարելու, երբ գետնին թափված գումար գտա․․․Բարձր երաժշտություն,
բոլորը շնորհավորում էին ինձ

Գնո ւմ էի բանկ՝ վար կիս ամսական վճարը կատ արելու համ ար: Տես նում եմ գետ նին ըն կած ճմր թած թղթադրամներ: Վեր ցրեցի,
հաշվեցի… 5 հատ 50 000-անոց թղթադրամ կար… Այս ինչպես բախտս բերեց: Արագ հեռացա այդտեղից: Որոշեցի քարտիս փոխան-
ցել և միանգամից ստուգել, արդյոք կեղծ չեն:

Բանկոմատն ընդունեց: Սակայն քարտը ստուգելու ժամանակ հաշվեհամարիս տեսա ոչ թե 250 000, այլ 2 500 000 դրամ: Բայց ինչ-
պե՞ս…հաշվիս ընդհանրապես գումար չկար մինչ այդ:Որոշեցի գնալ բանկ, համ վճարս կատարելու, համ էլ կճշտեմ, թե այդ ինչպես նման բան եղավ:

Մոտեցա ազատ դրամարկղին, հենց ասեցի անուն-ազգանունս, հանկարծ…ԶԱՆԳԵՐ…ԲԱՐՁՐ ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆ և ՇՆՈՐՀԱՎՈ-
ՐԱԿԱՆ ԽՈՍՔԵՐ…

—Դուք մեր միլիոններորդ հաճա խորդն եք: Դուք շահել եք ավտ ոմեքենա:

Հանկարծ սիրտս սկսեց ուժեղ զարկել, ինձ թվում էր, դա բոլորն են լսում: Աստիճանաբար ուշքի գալով՝ մտածում էի.

—Դա անհնար է: Մի օրում այսքան բախտս բերի:

Բոլորը մոտենում և շնորհավորում էին ինձ: Զգացի, որ շունչս կտրվում է, մի րոպեով դուրս եկա բանկից, որ մաքուր օդ շնչեմ, սայ-
թաքեցի և …

ԱՐԹՆԱՑԱ, տեսա երազ էր

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS