Առաքել Մովսիսյանը լուրջ մտածելու տեղիք ունի. Աստված հասնի միայն տեսեք, թե ինչ օրն է ընկել

Ինչպես հայտնի է, ԱԺ նախկին պատգամավոր, ազատամարտիկ Առաքել Մովսիսյանը՝ «Շմայսը», անսալով կոչերին, ինքնակամ իր անօրինական զենքը հանձնել էր ԱԱԾ-ին եւ «սկսել հանգիստ ապրել»։ «20 տարի առաջ, որ պատերազմից եկել էինք, իմ պատմական Շմայս անունով ավտոմատը ու մի քանի փամփուշտներ քանի որ պահած էր, հիշեցի, որ պահած էր, ասեցի՝ թող չմնա փչանա: Զանգեցի իմ քննիչին, անձամբ ներկայացա: Արդեն կարիք չեմ տեսնում էս երկրում զենք պահելու: Անօրինական ինչ կար, բերեցի, հանձնեցի: Ուրիշ բան չկա էլ։ 4 էրեխեքի հայր եմ, ուզում եմ հանգիստ կյանքով ապրել: Հիմա օրենքի երկիր է դարձել, ազնիվ երկիր է դարձել, ուզում եմ օրենքի տառին համապատասխան, մաքուր ապրել»,- վստահեցրել է Մովսիսյանը՝ կոչ անելով անօրինական զենք ունեցողներին հետեւել իր օրինակին ու հանգիստ քնել:

Armdaily.am-ը այսօր հետաքրքրվեց Առաքել Մովսիսյանից՝ արդյոք չի պատրաստվում արձագանքել Փաշինյանի կնոջ՝ Աննա Հակոբյանի կոչին եւ զարդերը նվիրաբերել ապրիլյան հերոս Արմենակ Ուրֆանյանի մոր բացած հիմնադրամին։ Նախկին պատգամավորը, իր բռնկուն բնավորության համաձայն, սկզբից բորբորքվեց՝ ասելով, թե «դու ինչ ես հանձնել, որ ինձ ես ասում», ապա անկեղծացավ. «Պարտքեր ունեմ, փակեմ, հետո ինչ ունեմ, կկիսվենք, 1,6մլն դոլար պարտք ունեմ, շուկա եմ սարքել, ջերմոց, չի աշխատում, ինչ անեմ։ Եթե ես հնարավորություն ունենայի, ցանկացած զինվորի կօգնեի։ Մայիսին իմ տղան էլ է գնալու բանակ, անվճար ընդունվել է, լավ էլ սովորում է, բայց գնալու է ծառայի, իմ ընտանիքում չծառայած զինվոր չկա»,-ասաց Առաքել Մովսիսյանը։ Իսկ թե ինչպես պետք է փակի պարտքերը, գուցե հին, ՀՀԿ-ական ընկերներին դիմի, գուցե արտագնա աշխատանքի մեկնի, Մովսիսյանը չգիտի, բայց միանշանակ պնդեց՝ «էս երկրից տեղ չունեմ գնալու»։

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS