Առևտրի կենտրոնում պատահաբար լսել եմ նրանց խոսակցությունը․․․ չեմ կարող չպատմել․․․չգիտեի, որ դեռ լինում են նման դեպքեր

Վերջերս խոսում էինք այն մասին, թե այսօր որքան շատ են ժամանակակից ու կյանքը լիարժեք վայելող տատիկները, ովքեր թոշակի գնալով՝ չեն դադարել «ապրել»։ Երեկ էլ կանգնած էի առևտրի կենտրոնում և հետևյալ տեսարանի ականատեսը դարձա, ուղղակի մեղք է չպատմելը։

Կանգնած է ուրեմն մի կին, տեսքից երևում էր, որ 80-անց է։ Ընդգծող ընձառյուծի պրինտով զգեստով, ականջներին՝ մեծ գեղեցիկ օղակներով, վառ ու առանձնացող դիմահարդարմամբ։ Ծխած ձայն ուներ, թվում էր, որ առաջին տարին չէ, որ ծխում է, գուցե հենց այդպես էլ կար։ Խոսում էր հեռախոսով, շատ շնորքով ու հանգիստ։ Բայց կարևորն այն էր, թե ինչ էր նա ասում։

Սկսեցի ուշադիր լսել, հասկացա, որ խոսում է ինչ-որ կարևոր իրադարձության մասին, որին հրավիրում էր զրուցակցին։ Կինը պնդում էր, որ պետք չէ երկար-բարակ մտածել։

Թոռները թող միջքաղաքային տաքսիի համար վճարեն, իսկ ինքն էլ հանգիստ նստի 2 ժամ՝ պատուհանից նայելով հասնի քաղաք։ Իսկ հետո իրենք միասին կհանգստանան, կթուլանան, համեղ կուտեն։ Բայց ամենից շատ ինձ զարմացրեց հետևյալ արտահայտությունը․

—Կարևորը, որ նստես մեզ հետ՝ երբեմն կյանքի նշաններ տալով ու ակնարկելով, որ ուտելու կամ խմելու մի բան ես ուզում։

Ահա այսքան ուրախ ու տարբերվող կարող են լինել մեր տատիկները։ Նույնիսկ հետաքրքիր է, թե ինչերի են նրանք ընդունակ, երբ միասին են հավաքվում։

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS