Ասում են, որ դիակների փոխանակման ժամանակ նույնիսկ թշնամու բանակի սպաները չեն հավատացել իրենց աչքերին…

Ապրիլյան մարտերի ժամանակ շարքային զինվորների հետ հավասար կռվեց ու զոհվեց փոխգնդապետ Ալեքսան Առաքելյանը՝ Մառոզ Ալիկը:

Այսօր՝ օգոստոսի 7-ին, հրամանատար Առաքելյանի ծննդյան օրն է: Մարտերի ժամանակ Ալեքսան Առաքելյանը առաջին հրամանատարներից մեկն էր, ով գնաց իր դիրքը պահող զինվորներին օգնության: Գնաց, բայց դիրքը արդեն գրավված էր թշնամու կողմից: Փոխգնդապետ Ալեքսանյանին նույնիսկ այդ փաստը չկանգնեցրեց:

Ապրիլի 2-ին առավոտյան ժամը 6-ին Մառոզ Ալիկը և ևս 4 սպա մեքենայով մեկնում էին դիրքեր՝ ընկերներին օգնելու:

Այդ ընթացքում Փոխգնդապետ Ալեքսանյանը նկատում է, որ թշնամին ԱԹՍ-ով դիտարկում էր իր վաշտը ու աշխատասենյակը, միանգամից հրաման է տալիս, որպեսզի բոլորը դուրս գան վաշտի տարածքից:

Հրամանատարի մեքենան դիրք բարձրանալիս շրջափակման մեջ է ընկնում, զոհվում են Ալիկի զինակից ընկերները, հրամանատարը ուսից վիրավորվում է սակայն չի դադարում կռվել:

Վիրավոր ուսով մոտ 30 մետր առաջ է գնում, այդ կերպ փորձում է հնարավորինս ավել հող ազատագրել թշնամուց: Զգալով, որ արդեն վիճակը ծանր է, վերջին շունչը հավաքելով, ձեռքի նռնակը նետում է թշնամու ուղղությամբ և պայթեցնում է նրանց:

Փոխգնդապետ Ալիկ Ալեքսանյանի մասին գիտեն բոլորը, այդ թվում նաև թշնամու բանակի զինծառայողները: Ասում են, որ դիակների փոխարինման ժամանակ նույնիսկ թշնամու բանակի սպաները չեն հավատացել իրենց աչքերին, որ զոհված զինծառայողների մեջ է նաև Մառոզ Ալիկը:

Պարոն հրամանատար, զորքդ կանգուն՝ հրամանիդ է սպասում: Ծնունդդ շնորհավոր:

Աշոտ Ասատրյան

Նյութի աղբյուրը՝ Ֆեյսբուք

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS