Աստղագուշակ հոկտեմբերի 18-ի համար․ Առյուծներ՝ հրաշալի օր է նոր ծանոթությունների համար․․․

Աստղագուշակ հոկտեմբերի 18-ի համար․ Առյուծներ՝ հրաշալի օր է նոր ծանոթությունների համար․․․

Խոյ:

Բարեհաջող օր է որոշ մտահաղացումներ իրագործելու համար: Կարող եք տեսակցության գնալ նրանց, ում վաղուց չեք հանդիպել: Հետևեք ներքին ձայնին, այն կհուշի ձեզ, թե ինչպես լուծել ամիսներ առաջ ծագած խնդիրները:Կարող եք խոշոր գնումներ կատարել: Այսօր ձեռք բերված իրերը, երկար ժամանակ կուրախացնեն ձեզ: Հրաշալի օր է ընտանեկան հավաքույթների համար: Կհանդիպեք բարեկամներին, մեծ սիրով հյուրեր կընդունեք:

Ցուլ:

Հանգիստ օր է սպասվում, որը հնարավորություն կտա լիարժեք հանգստանալ, վերականգնել ուժերը և զբաղվել այն ամենով ինչը հոգեհարազատ է: Հրաշալի օր է բնության գրկում զբոսնելու, լիցքաթափվելու համար: Այսօր շփվեք միայն նրանց հետ, ովքեր ձեզ լավ են ճանաչում և բարձր են գնահատում, ովքեր ձեր դեմ չեն օգտագործի ձեր թույլ կողմերը, չեն չարաշահի ձեր բարությունը: Հարմար օր է առողջարարական պրոցեդուրաների համար:Հետևեք առողջ սննդա կարգին և հրաժարվեք վնասակար սովորույթններից: Կարող եք ապագա ուղևորության համար անհրաժեշտ իրեր ձեռք բերել:

Երկվորյակ:

Այսօր ինչ էլ ծրագրեք, հաշվի առեք, որ միայնակ գործել խորհուրդ չի տրվում: Համախոհների կարիք կզգաք և որքան շուտ գտնեք նրանց, այնքան լավ: Ու ղևորությունները սպասվածից ավելի շատ ժամանակ կխլեն:Սիրային հարաբերություններին նոր շունչ հաղորդելու հնարավորություն կունենաք: Կկարողանաք ամրապնդել փոխադարձ վստահությունը: Եթե դեռևս փնտրում եք ձեր երկրորդ կեսին, ապա մի հրաժարվեք ընկերական հավաքույթներից, այնտեղ կարող եք հե տաքրքիր մարդկանց հանդիպել:

Խեցգետին:

Այսօր հնարավորինս զգույշ եղեք: Օրեր առաջ ծագած խնդիրները կարող են լուրջ բնույթ ստանալ:Փորձեք ճիշտ վարքագիծ դրսևորել, որքան էլ գայթակղութ յունը մեծ լինի՝ խուսափեք չմտածված քայլերից:Հնարավոր են տարաձայնություններ, մանրուքների շուրջ վեճեր: Փորձեք ամեն գնով խաղաղություն պահպա նել: Բարդ իրավիճակներում հայտնվելու դեպքում ՝դիմեք ընկերների օգնությանը:

Առյուծ:

Թեթև, հաջող օր է՝ հարմար ստեղծագործական գործունեություն ծավալելու համար: Կհաջողվի իրականացնել բոլոր ծրագրերն ու մտահաղացումները:Լավ կանց նեն գործնական բանակցությունները: Կլսեք բոլոր կարծիքները, կպաշտպանեք սեփական տեսակետները:Հրաշալի օր է նոր ծանոթությունների համար :Բոլորի վրա լավ տպավորություն կթողնեք: Ձեզ կհասկանան և կգնահատեն: Նոր հարաբերությունները ներդաշնակ զարգացում կունենան, ուրախություն կպարգևեն:

Կույս:

Զգուշացեք անծանոթ կանանցից: Այսօր նրանց մեղքով կարող եք լուրջ խնդիրներ ունենալ: Հեշտությամբ եք վատ ազդեցության տակ ընկնում և անհաջող օրի նակների եք հետևում:Անձնական կյանքին վերաբերող հարցերում կարևոր որոշումներ կայացնել չարժե:Ստացված ինֆորմացիայի միայն մի մասն է հավաստի: Ինքնազգացողությունը փոքր-ինչ կվատանա, կեսօրին հոգնածություն կզգաք: Սակայն դա չի խանգարի իրագործել կազմած ծրագրերը: Կարող եք որոշ կենցա ղային հարցեր լուծել, կարգի բերել բնակարանը, ազատվել ոչ պիտանի իրերից:

Կշեռք:

Այսօր առաջնահերթ խնդիր է շրջապատի մարդկանց հետ հարաբերություններ պարզելը, ինչպես նաև հասկանալը, թե իրականում նարանցից ով է արժանի ձեր վս տահությանը: Այսօր չարժե նոր համախոհներ փնտրել: Սխալներ թույլ տալու, մարդկանց ոչ ճիշտ գնահատելու վտանգը մեծ է: Կարող եք ապավինել հին գործ ընկերների աջակցությանը:Սակայն հաշվի առեք,որ ամենաբարդ գործերը ձեզ են բաժին ընկնելու և ստիպված եք լինելու դրանք ինքնուրուն անել:Նշանի շատ ներկայացուցիչներ հարազատների հոգատարության և ուշադրության կարիքը կզգան, ինչը կարող է հարաբերություններում որոշ խնդիրներ առաջացնել: Հնարա վորինս նախաձեռնող եղեք: Ընկերների համար հաճելի ժամանց կազմակերպեք և կհամոզվեք, որ նրանց կողմից սիրված և գնահատված եք:

Կարիճ:

Ոչինչ հեշտությամբ չի տրվում, սակայն հանձնվելու համար դեռ շատ վաղ է:Գործնական բանակցությունները հաջող կանցնեն, եթե գործի դնեք ձեր հմայքը: Անձնական շահերը կմիախառնվեն գործնականին, ինչն էլ ձեր օգտին կլինի: Հատուկ ուշադրություն դարձրեք արտաքին տեսքին, այսօր կարող եք անմոռանալի տպավորություն թողնել այն մարդու վրա, ում հանդեպ ինքներդ անտարբեր չեք:Ձեր շռայլության պատճառով այսօր կարող են որոշ խնդիրներ ծագել: Չափից շատ գումար կվատնեք գնումների և զվարճանքների վրա: Փորձեք դրամական միջոցներն առավել խանյողաբար օգտագործել:

Աղեղնավոր:

Դրական միտումների ազդեցությունը մեծ է, օրը բարեհաջող կդասավորվի: Հեշտությամբ պարտության կմատնեք մրցակիցներին և ամենաթեժ պայքարից հաղթանա կած դուրս կգաք: Մանրուքներում զիջողականությունը թույլատրելի է, սակայն,երբ խոսքը գնում է կարևոր հարցերի մասին, ապա, ցանկալի արդյունքի հաս նելու համար, արժե համառություն և վճռականություն դրսևորել:Հրաշալի օր է կոկետություն, թեթև ֆլիրտի համար: Գրասենյակային սիրավեպ սկասելու հա վանականությունը մեծ է: Երեկոն հարմար է բարձրաշխարհիկ միջոցառումների մասնակցելու համար:Այնտեղ միանգամից ուշադրության կենտրոնում կհայտնվեք ձեր ինքնատիպ հանդերձանքի, նաև հումորի զգացումի շնորհիվ:

Այծեղջյուր:

Այսօր փորձեք գնահատել և ամփոփել ստացված արդյունքները: Ինքնաքննադատությամբ չեք զբաղվի և շատ ճիշտ կանեք, քանզի բարդ իրավիճակներից դուրս գա լու համար ամենաճիշտ ճանապարհն եք ընտրել: Զբաղվեք այն ամենով, ինչը հոգեհարազատ է: Հանդիպեք նրանց, ում վաղուց չեք տեսել և կարոտել եք: Նպատ ակահարմար օր է գործնական հարաբերություններ սկսելու, նոր աշխատանքի անցնելու համար:Անձնական հարաբերություններում դրական միտումների ազդեցու թյունն այնքան էլ մեծ չէ: Եթե այսօր սիրահարվեք, դժվար թե ձեր զգացմունքները փոխադարձ լինեն:

Ջրհոս:

Կարող եք նոր գործեր ձեռնարկել,այդ թվում՝ բարդ և մեծամասշտաբ: Հնարավոր է,չհաջողվի միանգամից հաջողության հասնել,սակայն,ժամանակի ընթացքում, ամեն բան կկարգավորվի: Ձեռք կբերեք փորձ և մի շարք հետաքրքիր ծանոթություններ: Այսօր հնարավորություն կունենաք դրսևորել ձեր մասնագիտական հմտ ությունները և ապացուցել, որ շատ բանի եք ընդունակ: Ձեր ջանքերն աննկատ չեն մնա և շուտով հեռանկարային առաջարկներ կստանաք:Անձնական հարաբերու թյուններում լուրջ փոփոխություններ չեն սպասվում:Անգամ,եթե նախաձեռնությունը ձեր ձեռքն առնեք, դժվար թե որևէ բան փոխվի: Ինքնազգացողությունից չեք դժգոհի , առողջական խնդիրներ չեք ունենա:

Ձկներ:

Շատ խնդիրներ կծագեն,և պատահական չէ,որ նշանի ներկայացուցիչներին չի հաջողվի, օրվա ընթացքում, լավ տրամադրություն պահպանել: Փորձեք ամեն կերպ խուսափել կոնֆլիկտներից: Թեև չեք շտապի կարծիք հայտնել և ձեր դժգոհությունների մասին կլռեք, միևնույն է,իրավճակը կշարունակի լարված մնալ: Մտա ծեք, թե ինչպես կարելի է այն փրկել,ձեզ գլխում,անկասկած,հրաշալի գաղափարներ կծնվեն:Ուշադրություն մի դարձրեք դատարկ խոսակցություններին: Ստու գեք ստացված ցանկացած տեղեկատվություն: Հակառակորդները կփորձեն մոլորեցնել ձեզ, դրդել անխոհեմ քայլերի:

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS