Արգանդի վզիկի քաղցկեղի 5 նշաններ, որոնք չի կարելի անտեսել

Քաղցկեղի այս տեսակը համարվում է լուռ մարդասպան, քանի որ կարող է առանց լուրջ ազդանշանների ընթանալ: Սակայն եթե այն հայնաբերվի առաջին փուլում, ապա բուժման հավանականությունը շատ մեծ է, իսկ չորրորդ փուլում հայտնաբերվելու դեպքում ոչ ոք չի կարող լիարժեք բուժում և 5 տարուց ավել կյանք խոստանալ:

Լուռ մարդասպանի՝ արգանդի վզիկի քաղցկեղի 5 կարևորագույն նշանները, որ չի կարելի անտեսել
Ահա, թե ինչու է այդքան անհրաժեշտ պարբերաբար բժշկի այցելելը: Ինչևէ, եկեք տեսնենք, թե որոնք են նախնական փուլի նշանները այս սարսափելի հիվանդության ժամանակ:

Անոմալ արյունահոսություն

Սա ամենաառաջին և կարևոր բանն է, որը նկատելուն պես պետք է շտապել բժիշկի: Այսպիսի արյունահոսություն, թեկուզ կաթիլների տեսքով, կարող է լինել ցիկլի կեսերին, դաշտանադադարից հետո կամ սեռական հարաբերության ընթացքում կամ դրանից հետո:

Տարօրինակ արտադրություն

Եթե նկատում եք, որ արտադրությունն այն չէ, ինչ որ պետք է լիներ, ապա՝ արագ բժիշկի: Դուք գիտեք, թե ինչիպիսին է ձեզ մոտ սովորական արտադրությունը և դրանից մի փոքր անգամ շեղումը անհանգստանալու առիթ է:

Ցավ կամ անհարմարության զգացում սեռական հարաբերության ժամանակ

Սա կարող է լինել նաև ուրիշ խանգարումների նշան: Հստակ կարող է ասել միայն բժիշկը:

Մեջքի ցավ

  1. Անոմալ արյունահոսություն
  2. Մեջքի ցավը կարող է անգամ անհարմար նստած դիրքի արդյունք լինել, բայց կարող է նաև այլ  բանի ազդակ լինել…
  3. Մշտական ցավի դեպքում այցելեք բժիշկի:

Քաշի կորուստ առանց պատճառի
Ախորժակի կորուստն ու քաշի նվազումը այնքան էլ երանելի բան չեն ինչպես կարծում եք. սա խոսում է այն մասին, որ օրգանիզմը ճիշտ չի աշխատում, և պետք է անհանգստանալ:

Այլ նշաններ

  • հաճախակի միզելու ցանկություն
  • արյուն մեզի մեջ
  • արյունահոսություն հետանցքից
  • փորլուծություն
  • ոտքերի այտուցվածություն
Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS