Արդեն 2-րդ օգտագործումից հետո այս դեմքի դիմակը կհեռացնի պզուկների սպիները, բշտիկներն ու կնճիռները

Եթե ցանկանում եք ունենալ գեղեցիկ տեսք, ուրեմն պետք է հոգ տանեք Ձեր մաշկի մասին: Ակնհայտ է, որ Դուք կարող եք օգտագործել շատ դիմահարդարում ՝ Ձեր մաշկի վրայի սպիերը կամ բշտիկները թաքցնելու համար: Բայց այս ամենը ժամանակավոր է: Լավագույն տարբերակն այն է, որ օգնեք Ձեր մաշկին ունենալ հարթ հյուսվածք և առողջ փայլ:

Դեմքի գեղեցիկ մաշկը, դա այն մաշկն է, որի վրա չկան պզուկների սպիներ, կնճիռներ և տարիքային բծեր: Չնայած տարիքային բծերը և կնճիռները մեզանից յուրաքանչյուրի մոտ տարիքի հետ է առաջանում, բայց դրանց տեսքը և որակը հնարավոր է վերահսկել:Ահա դեմքի մաշկի համար մի քանի միջոցներ, որոնց շնորհիվ կարող եք բարելավել Ձեր մաշկի վիճակը:

Դեմքի դիմակների բաղադրատոմսեր․

Դարչին, կիտրոն, մեղր և ընկույզ․

Դուք նվազեցնում եք բակտերիալ հիվանդությունների հետևանքները, երբ դարչին եք օգտագործում, քանի որ այն ունի գերազանց հակամանրէային հատկություններ:

Հանգստացնող հատկությունների շնորհիվ Ձեր մաշկի սպիերը կվերանան, մինչդեռ կիտրոնն ու օրգանական մեղրը հասանելի կլինեն հակաբակտերիալ հատկություններով, որոնք կստերիլիզացնեն և կվերականգնեն Ձեր մաշկի բորբոքային պրոցեսը:

Անհրաժեշտ է․

1․ Մեղր — 1 թեյի գդալ,
2․ Կիտրոնի հյութ — 1 թեյի գդալ,
3․ Դարչին — ½ թեյի գդալ,
4․ Մշկընկույզ — ½ թեյի գդալ։

Պատրաստումը․

1․ Բոլոր բաղադրիչները խառնեք այնքան, մինչև ստացվի համասեռ զանգված:
2․ Դուք կարող եք նվազեցնել կիտրոնի հյութի քանակը, եթե ունեք նուրբ մաշկ:
3․ Դիմակը քսեք դեմքին՝ խուսափելով շրթունքներից և աչքերից:
4․ Դիմակը թողեք ավելի քան 30 րոպե, եթե զգում եք ծակծկոցներ, ապա 10 րոպե:
5․ Լվացեք տաք ջրով:
6․ Որոշ ժամանակ անց քսեք խոնավեցնող կրեմ:

Քրքում և Ալոե Վերա․

Թե քրքումը և թե ալոե վերան հարստացնում են Ձեր մաշկը շատ սպիտակուցներով, պոլիսաքարիդներով և հավելանյութերով:Պարզապես խառնեք բաղադրիչները` դիմակի պատրաստման համար: Քսեք այն Ձեր դեմքին և թողեք այն մոտ 20 րոպե, որից հետո այն պետք է լվանաք տաք ջրով:

Մեղր և կաթ․

Կաթն ու օրգանական մեղրը համատեղելով կստանաք հիանալի դիմակ, որը կփրկի Ձեր մաշկը կարմրությունից։

Անհրաժեշտ է․

1․ Յոգուրտ կամ կաթ — 1 ճաշի գդալ,
2․ Օրգանական մեղր — 1 ճաշի գդալ։

Պատրաստումը․

1․ Խառնեք մեղրն ու կաթն ամբողջությամբ:
2․ Խառնուրդը քսելու համար օգտագործեք բամբակ:
3․ Դիմակը թողեք Ձեր դեմքին 15 րոպե, ապա լվացեք տաք ջրով:
4․ Բանանի և ավոկադոյի համադրություն․
5․ Երբ օգտագործում եք այս երկու բնական մթերքները, ստանում եք շատ հանքանյութեր և անհրաժեշտ  վիտամիններ:
6․ Մանրացրեք բանանն ու ավոկադոն և խառնեք դրանք բլենդերի միջոցով, եթե ունեք ձիթապտի յուղ կամ մեղր, դրանք կարող եք ներառել խառնուրդի մեջ:
7․ Լվացեք Ձեր դեմքը, ապա քսեք խառնուրդը և թողեք 30 րոպե, ապա այն լվացեք տաք ջրով:

Դեմքի դիմակ պապայայով․

Պապայան օգնում է պայքարել կնճիռների և տարիքային բծերի դեմ: Այն նաև ամրացնում է մաշկը՝ դրանով իսկ հաղորդելով երիտասարդ տեսք:Այն բաղկացած է սպիտակուցից, որոնք նվազեցնում են մաշկի գրգռումները:

Պարզապես կտրատեք պապայան և խառնեք մեղրով: Այնուհետև դիմակը քսեք դեմքի՝ ըստ ցանկության նաև պարանոցի վրա և թողնեք այն 10 րոպե, որպեսզի հեռացնեք մաշկի մեռած բջիջները՝ այն դարձնելով հարթ և փայլուն:

Դեմքի այս տնական դիմակները հիանալի խոնավեցնում են մաշկը և հեռացնում են Ձեր մեռած մաշկի բջիջներից:Նրանք նաև ունեն հակամանրէային հատկություններ՝ մանրեների դեմ պայքարելու համար: Փորձեք այս դիմակներից որևէ մեկը Ձեր մաշկը հարթեցնելու և սնուցելու համար:

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS